• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ-ում կանցկացվի «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողով
ԵՊԲՀ-ում կանցկացվի «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողով

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանի պետական բժշկական համալսարանն ուրախ է տեղեկացնել, որ մայիսի 31-ին և հունիսի 1-ին, ԵՊԲՀ Կարմիր դահլիճում տեղի կունենա «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը, որի նպատակն է բացահայտել ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և քննարկումների միջոցով փորձել գտնել ոլորտում առկա խնդիրների հնարավոր լուծումները:

Համաժողովի ընթացքում ելույթ կունենան հայտնի մանկաբույժներ Հայաստանից և արտերկրից, ովքեր կներկայացնեն նաև իրենց աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած դժվարությունները և դրանք հաղթահարելու միջոցները:

Մասնակցենք համաժողովին և մեր ներդրումն ունենանք Հայաստանում մանկաբուժության ոլորտի զարգացմանն ու «առողջ մանուկներ» տեսլականի իրագործմանը: