• Հայ
  • Рус
  • Eng
Ռայմոնդ Դամադյանին կշնորհի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում
Ռայմոնդ Դամադյանին կշնորհի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Հայազգի անվան բժիշկ, ֆիզիկոս և գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը, ով համարվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) ստեղծողը հունիսի 17-ին, ժամը 13:30-ին կայցելի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոն, շրջայց կկատարի ԵՊԲՀ-ում և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։

ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում, շարունակալով համալրել բուհի պատվավոր դոկտորների շարքը՝ աշխարհահռչակ գյուտարար Ռայմոնդ Դամադյանին կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում։ Դամադյանը պարգևատրվել է ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշանով, ներառված է Ազգային գյուտարարների փառքի դիվանում և «ՄՌՏ տեսածրիչի հայտնագործության համար» ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան մրցանակը, որը տրվում է գյուտարարներին։

Նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» ("Indomitable") անունը, պահպանվում է Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում։ Նշենք, որ ՄՌՏ-ի հայտնագործումը կարևորագույն հեղաշրջում էր բժշկության մեջ՝ մի շարք հիվանդությունների, հատկապես, քաղցկեղի ախտորոշման հարցում։ Հրավիրում ենք լուսաբանելու:

Հարցերի դեպքում զանգահարեք (077) 144 313, (055) 116 604 հեռախոսահամարներով։

ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին