• Հայ
  • Рус
  • Eng
Հնարավորությունների հետքերով...
Հնարավորությունների հետքերով...

Երիտասարդ հետազոտողների միությունը սկսում է «Հնարավորությունների հետքերով...» խորագրով միջոցառումների նոր շարք, որոնց նպատակն է երիտասարդներին ներկայացնել այն բոլոր հնարավորությունները, որոնք ընձեռում է մեզ աշխարհը կատարելագործվելու և նորը բացահայտելու։

Առաջին հանդիպման ընթացքում ունենք հատուկ հյուր ՖԱՍՏ հիմնադրամից, ով կներկայացնի ՖԱՍՏի նոր նախագծի և վերջինիս ընձեռած հնարավորությունների մասին։ Հանդիպման ընթացքում կծանոթանանք նաև Երիտասարդ հետազոտողների միության գործունեության և ապագա միջոցառումների հետ, կխոսենք ինչպես գրել case report, որպեսզի կարողանանք այն տպագրել գիտական ամսագրում և կլսենք հաջողակ քեյսի օրինակ։

Այսպիսով հանդիպում ենք փետրվարի 13֊ին ժամը 15։30֊ին ԵՊԲՀ 6֊րդ լսարանում բացահայտելու փետրվարյան հնարավորությունները։

Սիրով ձեր ԵՀՄ