• Հայ
  • Рус
  • Eng
Ինչպե՞ս զարգացնել HORIZONական մտածելակերպ
Ինչպե՞ս զարգացնել HORIZONական մտածելակերպ

Ինչպե՞ս զարգացնել HORIZONական մտածելակերպ և դառնալ HORIZON 2020 եվրոպական դրամաշնորհային ծրագրի հաղթող, ո՞րն է ԵՊԲՀ CoBrain ծրագրի թիմի հաջողության գրավականը և ի՞նչ դժվարություններ է հաղթահարել թիմը եվրոպական ամենավարկանիշային դրամաշնորհներից մեկը շահելու ճանապարհին...այս և նման բազում այլ հարցերի պատասխանը կարող եք ստանալ հոկտեմբերի 10-ին պրոֆեսոր Ենկոյանի հետ հանդիպման շրջանակում։

ԵՊԲՀ Երիտասարդ հետազոտողների միության և «Գիտության համայնք» խմբի նախաձեռնությամբ տարբեր համալսարանների երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հանդիպել «Հորիզոն-2020» Թվինինգ դրամաշնորհի հայաստանյան հաղթող CoBrain ծրագրի ղեկավար, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար Կոնստանտին Ենկոյանի հետ, լսել թիմի հաջողության պատմությունը և պրոֆեսորի խորհուրդները, թե ինչպես դառնալ հեղինակավոր դրամանշորհի հաղթող։