• Հայ
  • Рус
  • Eng
Նոբելյան օր ԵՊԲՀ-ում
Նոբելյան օր ԵՊԲՀ-ում

Հարգելի գործընկերներ, ինչպես ձեզ հայտնի է, FEBS կուրսի շրջանակում ՖԱՍՏ հիմնադրամի և ԵՊԲՀ-ի հատուկ հյուր, նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ զուր Հաուզենը մարտի 25-ին պետք է հանդես գար դասախոսությամբ ԵՊԲՀ-ում, սակայն առողջական խնդիրների պատճառով, պրոֆեսորը չի կարողանա ներկա գտնվել նախանշված դասախոսությանը։

Նախնական պայմանավորվածության համաձայն, ԵՊԲՀ-ի հրավերով պրոֆեսորը Հայաստան կայցելի մայիսի 14-ից 25-ը։

Մաղթում ենք պրոֆեսորին շուտափույթ ապաքինում և սպասում նրա այցին արդեն հաղթական մայիսին։