• Հայ
  • Рус
  • Eng
Քնի համաշխարհային օրը ԵՊԲՀ-ում
Քնի համաշխարհային օրը ԵՊԲՀ-ում

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել

https://goo.gl/forms/quFccYf7KJoFV6jt1

Քնի համաշխարհային ասոցիացիան ամեն տարի մարտ ամսի առաջին ուրբաթ օր նշում է քնի համաշխարհային օրը (ՔՀՕ)։ Այս տարի մարտի 15-ին մենք նույնպես միանում ենք այդ արշավին։

Մարտի 15-ին, ժամը 15:00-18:00-ին ԵՊԲՀ 6-րդ լսարանում տեղի կունենա սեմինար «Ամեն ինչ քնի մասին» խորագրով՝ ուսանողների, բժիշկների և այլ հետաքրքրված անձանց համար: Այդ օրը կներկայացնեն դասախոսություններ քնի կարևորության, քնի հիգիենայի, քնի խանգարումների մասին, առանձնահատուկ շեշտելով «Քնի խանգարումների տարածվածությունը Հայաստանում» գիտական հետազոտական աշխատանքի արդյունքները։

Միջոցառումը կազմակերպվում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի և ԵՊԲՀ Երիտասարդ հետազոտողների միության միջև վերջերս կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում։

Ծրագրում՝

• Բացման խոսք - Կոնստանտին Ենկոյան, ԵՊԲՀ պրոռեկտոր գիտության գծով
• Բացման խոսք - ՔԽՀԱ նախագահ Սամսոն Խաչատրյան
• «Քուն և քնի խանգարումներ. ընդհանուր ակնարկ» - Գարիկ Եգանյան, ԵՊԲՀ նյարդաբանության կլինիկական օրդինատոր
• «Քնի խանգարումների տարածվածությունը Հայաստանում» - Սամսոն Խաչատրյան, Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀՕ-ի դելեգատ Հայաստանում, ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, բ.գ.թ., նյարդաբան, սոմնոլոգ
• «Քնի օբստրուկտիվ ապնոե. ընդհանուր ակնարկ» - Մարինա Պետրոսյան, բ.գ.դ., թոքաբան, «Իզմիրլյան» ԲԿ
• «Քնի օբստրուկտիվ ապնոեի նյարդաբանական ասպեկտներ» - Լուսինե Վարդանյան, նյարդաբան, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի քնի խանգարումների կենտրոն
• «Անքնություն, քնի ցիրկադային ռիթմի խանգարումներ և կոգնիտիվ-վարքային թերապիա» - Լիլիթ Ղահրամանյան, կլինիկական հոգեբան, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի քնի խանգարումների կենտրոն
• «Քնի խանգարումները Պարկինսոնի հիվանդության ժամանակ» - Զարուհի Թավադյան, նյարդաբան, շարժողական խանգարումների մասնագետ, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի շարժողական խանգարումների կենտրոն

Որպես տրամաբանական շարունակություն, հաջորդ օրը՝ մարտի 16-ին կներկայացվեն կլինիկական դեպքեր քնի բժշկությունից։

Բոլոր մանրամասները այստեղ https://www.facebook.com/events/802506530115609