• Հայ
  • Рус
  • Eng
Սեմինար։ Հետազոտական մեթոդներ առողջապահության ոլորտում
Սեմինար։ Հետազոտական մեթոդներ առողջապահության ոլորտում

Սեմինարի վարող: Համլետ Գասոյան
Ֆելոու, Առողջապահական ծառայությունների կառավարման և քաղաքականության ամբիոն, Հանրային առողջության քոլեջ, Թեմփլ համալսարան, Ֆիլադելֆիա, ԱՄՆ

Օր և ժամ: Մայիսի 29, 2018, 10:00-15:00
Վայրը: Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) վարչական մասնաշենք, 5րդ հարկ, Հանրային առողջության ֆակուլտետի լսարան
Լեզու: Հայերեն, մասնակիցներին ներկայացվող նյութերի որոշ մասը կլինի անգլերեն

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Սեմինարի առաջին մասը (մոտ 2 ժամ) նվիրված կլինի հետազոտական նախագծերի մշակմանը և հետազոտական մեթոդներին վերաբերող ներածական նյութի քննարկմանը։ Սեմինարի երկրորդ կեսը (մոտ 3 ժամ) կանցկացվի քննարկման տեսքով՝ հետազոտական նախագծերի կազմումից մինչև հետազոտական դրամաշնորհների տեսքով ֆինանսավորման ստացմանը և գիտական հոդվածների տպագրմանը վերաբերող հարցերի քննարկմամբ։ Սեմինարի հիմնական նպատակը մասնակիցների գիտական նախագծերին վերաբերող գաղափարները ֆորմալ նախագծերի և գիտական աշխատությունների վերածելուն օգնելն է։

ԹԻՐԱԽ ԽՈՒՄԲ
Սեմինարը նախատեսված է բժշկական և հանրային առողջության ոլորտներում հետազոտական աշխատանքներով զբաղվող կամ հետաքրքրված դասախոսների և ուսանողների համար։

ՍԵՄԻՆԱՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ
Համլետ Գասոյանը ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի կոչում Հարավային Ֆլորիդայի համալսարանից՝ առողջապահության կազմակերպություններ և կառավարում մասնագիտացմամբ։ Նա ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է։ Ներկայումս Հ․ Գասոյանը առողջապահության քաղաքականության և առողջապահական ծառայությունների հետազոտության ոլորտում փիլիսոփայության դոկտորի (PhD) թեկնածու է Թեմփլ համալսարանում (ԱՄՆ)։ Համլետ Գասոյանը նաև ԱՄՆ Պետ․ Դեպարտամենտի Մասկի ծրագրի շրջանավարտ է և Թեմփլ համալսարանի պրեզիդենտական ֆելոու (presidential fellowship recipient):

Համլետ Գասոյանը տրամադրել է հետազոտական խորհրդատվություն տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների։ Նա նաև օգնել է նախագծել դրամաշնորհային ծրագրեր Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հարավային կովկասի ծրագրի համար՝ ավելի քան $3 միլիոն ձեռքբերված ընդհանուր ֆինանսավորմամբ։ Հ․ Գասոյանի գիտական հոդվածները տպագրվել են ԱՄՆ և միջազգային առաջատար գիտական հանդեսներում։

Ընտրված գիտական հոդվածներ։

  1. Gasoyan, H., Tajeu, G., Halpern, M. T., & Sarwer, D. B. (2019). Reasons for Underutilization of Bariatric Surgery: The Role of Insurance Benefit Design. Surgery for Obesity and Related Diseases, 15(1): 146-151 https://doi.org/10.1016/j.soard.2018.10.005 PMID: 30425002
  2. Martin T. R., Gasoyan H., Wierz D. J. (2019) A Framework for Contracted Health IT Performance Assessments. Hospital Topics, 97(1): 15-22. https://doi.org/10.1080/00185868.2018.1556371 PMID: 30636540
  3. Trumbo, S. P., Silver, D., Domenti, O., Gasoyan, H., Paatashvili, E., Gellin, B. G., & Gordon, J. L. (2018). Strengthening legal frameworks for vaccination: The experiences of Armenia, Georgia, and Moldova. Vaccine. https://doi.org/10.1016/j.vaccine.2018.10.069 PMID: 30392764

ԳՐԱՆՑՈՒՄ
Գրանցումը կատարվում է հետևյալ հղումով` մինչև մայիսի 27-ը:

Սույն սեմինարը հյուրընկալվում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից և ֆինանսավորվում է Հարավային Կովկասի Ամերիկյան Հետազոտական Ինստիտուտի (American Research Institute of the South Caucasus - ARISC) կողմից։