Պատմություն
Հանրային առողջության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին: Սովետական Հայաստանում հանրային առողջապահությունը ապահովում էին ԵՊԲՀ-ի կանխարգելիչ բժշկության բնագավառի միակ` սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետի շրջանավարտները: Կրթությունը կազմված էր վեցամյա բազային կրթությունից և հետբուհական մասնագիտական կլինիկական օրդինատուրայից կամ ինտերնատուրայից: 1998 թվականին սանիտարա-հիգիենիկ, մանկաբուժական և բուժական ֆակուլտետները միավորվեցին ստեղծելով ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Կանխարգելիչ բժշկության բնագավառի մասնագետները պատրաստվում էին միայն կլինիկական օրդինատուրայի միջոցով, երեք մասնագիտությամբ` «Սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում», «Հիգիենա» և «Համաճարակաբանություն»:
Կրթական համակարգի Բոլոնիան բարեփոխումների արդյունքում 2005 թվականից ՀՀ բուհերում, այդ թվում նաև ԵՊԲՀ-ում, ներդրվեցին մագիստրոսկան կրթական ծրագրերը:
Պատմություն
Հանրային առողջության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին: Սովետական Հայաստանում հանրային առողջապահությունը ապահովում էին ԵՊԲՀ-ի կանխարգելիչ բժշկության բնագավառի միակ` սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետի շրջանավարտները: Կրթությունը կազմված էր վեցամյա բազային կրթությունից և հետբուհական մասնագիտական կլինիկական օրդինատուրայից կամ ինտերնատուրայից: 1998 թվականին սանիտարա-հիգիենիկ, մանկաբուժական և բուժական ֆակուլտետները միավորվեցին ստեղծելով ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Կանխարգելիչ բժշկության բնագավառի մասնագետները պատրաստվում էին միայն կլինիկական օրդինատուրայի միջոցով, երեք մասնագիտությամբ` “Սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում”, “Հիգիենա” և “Համաճարակաբանություն”:
Կրթական համակարգի Բոլոնիան բարեփոխումների արդյունքում 2005 թվականից ՀՀ բուհերում, այդ թվում նաև ԵՊԲՀ-ում, ներդրվեցին մագիստրոսկան կրթական ծրագրերը:
Հանրային առողջության ֆակուլտետը ստեղծման պահին կազմված էր միայն “Առողջապահության կազմակերպում և կառավարում” մագիստրոսական կրթական ծրագիրը, որը փոխարինեց “Սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում” կլինիկական օրդինատուրան: Հետևելով հանրային առողջապահության կրթության միջազգային ձևաչափին 2016 թվականին “Համաճարակաբանություն” և “Հիգիենա” մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրաները ևս վերակազմավորվեցին “Համաճարակաբանություն” և “Շրջակա միջավայրի հիգիենա” մագիստրոսական կրթական ծրագրերի: Ձևաչափի հետ մեկտեղ փոխվեց նաև կրթական ծրագրերի բովանդակությունը` համապատասխանեցնելով հանրային առողջապահության բնագավառի ժամանակակից միջազգային մագիստրոսական կրթական ծրագրերի չափանիշներին:
2017 թվականից հանրային առողջության ֆակուլտետում մեկնարկեց «Բիզնես վարչարարություն» (MBA Healthcare Management) որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը:
Ուսուցումը
Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերը տրամադրում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջապահության տարբեր բնագավառների վերաբերյալ:
Հանրային առողջապահության ֆակուլտետի կրթական ծրագրերում կիրառվում է ինտեգրված մոտեցում` առողջապահական խնդիրները բացահայտելու, գնահատելու, վերլուծելու, ինչպես նաև այդ խնդիրների արդյունավետ լուծման ուղիները բացահայտելու, բնակչության տարբեր խմբերի առողջական վիճակը և ռիսկի գործոնները գնահատելու և դրանց արդյուքների հիման վրա առողջապահական ծրագրեր մշակելու, իրականացնելու եւ գնահատելու միջոցով ամրապնդել բնակչության առողջությունը և կանխարգելել հիվանդությունների զարգացումը: Ծրագիրը տրամադրում է առողջապահական համակարգի կարողությունների և ներուժի զարգացման մեթոդական մոտեցումներ առողջապահական ծառայությունների որակի և համակարգի գործունեության արդյունավետությունը գնահատման և վերլուծության հիման վրա:
Հանրային առողջության ֆակուլտետի մագիտսրոսական ծրագիրերը կազմված են Հանրային առողջության դպրոցների միության (Association of Schools of Public Health (ASPH)) կողմից հանրային առողջապահության մագիտրոսական կրթական ծրագրերի վերաբերյալ սահմանված հանձնարարականների հիման վրա:
Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերն ավարտվում են երկու տարբեր որակավորմամբ` հանրային առողջապահության մագիստրոս (MPH) և բիզնես վարչարարության մագիստրոս (MBA):
Հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) որակավորմամբ կրթական ծրագրերն են.
Բիզնես վարչարարություն (MBA in Healthcare Management) որակավորմամբ կրթական ծրագիր․
• Բուժհաստատությունների կառավարում
«Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքների և ունակություններ ՀՀ-ում և այլ երկրներում առողջապահական համակարգերի, առողջապահական ծառայությունների և բուժհաստատությունների գործունեության և արդյունավետ կառավարման վերաբերյալ: Ծրագրի միջդիսցիպլինար մոտեցումը զարգացնում է աշխատանքի կազմակերպման և կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև առոջապահության ռազմավարության ճիշտ ընտրության և մշակման հմտություններ և կարողություններ: Ծրագիրի շրջանակներում ներկայացվում են առողջապահական համակարգի խնդիրների հայտնաբերման, գնահատման և դրանց լուծման սկզբունքները, ինչպես նաև ձևավորվում են բնակչության առողջության ցուցանիշների վերլուծության և ստացված տվյալների հիման վրա անհատի և բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղված առողջապահական ծրագրեր մշակելու, իրականացնելու և գնահատելու հմտություններ: Ուսումնական պլան
«Համաճարակաբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների էթիոպաթոգենեզի, ռիսկի գործոնների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և անցկացման, ներհիվանդանոցային վարակների, իմունականխարգելման, ինչպես նաև համաճարակաբանական վերահսկողության վերաբերյալ` ուղղված բնակչության շրջանում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների կանխարգելմանն ու վերահսկմանը: Ծրագիրն կազմված է եվրոպական և ամերիկյան համաճարակաբանության դպրոցների ժամանակակից սկզբուքների և մոտեցումների հիման վրա: Համաճարակաբանության կրթական ծրագիրը զարգացնում է նաև գիտական հետազոտությունների կազմակերպման, իրականացման, մշտադիտարկման և ստացված տվյալների վերլուծության և գնահատման կարողությունները: Ուսումնական պլան
«Շրջակա միջավայրի հիգիենա” մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ շրջակա և աշխատանքային միջավայրի բնական, սոցիալական և անտրոպոգեն գործոնների, մարդու օրգանիզմի վրա այդ գործոնների ազդեցության մեխանիզմների և պատճառահետևանքային կապերի, դրանց բարենպաստ և անբարենպաստ ազդեցության, ինչպես նաև վնասակար գործոնների նորմավորման, ուսումնասիրության և գնահատման վերաբերյալ, ուղղված բնակչության առողջության ամրապնդմանն ու պահպանմանը: Ծրագիրը զարգացնում է շրջակա միջավայրի տարբեր օբյեկտների և գործոնների ռիսկի գնահատման, ինչպես նաև դրանց հիգիենիկ վերլուծության կարողությունները: Ուսումնական պլան
Հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) կրթական ծրագրերի տևողությունը 1,5 տարի, մեկ տարվա ուսումնական վճարը կազմում է 500,000 դր, և ավարտվում են մագիստրոսական թեզի պաշտպանությամբ, որը միավորում է հանրային առողջապահության հիմնարար գիտելիքները, հմտություններ և մեթոդները մասնագիտական և անձնական համատեքստում: Յուրաքանչյուր ծրագիր տրամադրում է 90 կրեդիտ` տարեկան 60 կրեդիտ:
Ուսուցման առաջին կիսամյակը ներառում է հանրային առողջապահության բնագավառի հիմնական դասընթացների ուսուցումը: Ուսուցման շարունակությունը կազմված է մասնագիտական դասընթացներից, ըստ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի: Դասընթացները գնահատվում են բազմաբաղադրյալ գնահատման համակարգով.
Դասախոսական կազմ
Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը կազմված է ինչպես ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմից, այնպես էլ հրավիրված մասնագետներից, որոնք ունեն համապատասխան կրթություն և նշանակալի փորձ հանրային առողջապահության տարբեր բնագավառներում: Դասախոսները հրավիրվում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից` Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, FMD K&L Europe և այլն:
Դիմորդներ
Հանրային առողջապահության ֆակուլտետ կարող են դիմել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական բուհերի շրջանավարտները: Ոչ բժշկական բուհերի շրջանավարտները կարող են դիմել հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) “Առողջապահության կազմակերպում և Բիզնես վարչարարություն մագիստրոսի (MBA in Healthcare Management) “Բուժհաստատությունների կառավարում” կրթական ծրագրերին: Ընդունելությունն իրականցվում է հարցազրույցի և համապատասխան փաստաթղթերի ներկայացման հիման վրա: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝ հեռ.: 093 565 514: