• Հայ
  • Рус
  • Eng

Հետբուհական և շարունակական կրթություն

2005թ.-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկայի և հետդիպլոմային կրթության բաժնի հիման վրա հիմնադրվել է մասնագիտական ուսուցման ֆակուլտետը:

2007թ.-ից այն վերակազմավորվել է մասնագիտական և շարունակական կրթության բաժնի, որի հիման վրա 2011թ.-ին հիմնադրվել է հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը, ուր մասնագիտացել է տարեկան մոտ 375 կլինիկական օրդինատոր:

2004-2011թթ.-ին ֆակուլտետը կազմակերպել է նաև բժիշկների կատարելագործման դասընթացներ: Դասընթացներին մասնակցել է տարեկան միջին հաշվով 77 բժիշկ:

Բժշկական կադրերի պատրաստման երկարատև, բարդ ու պատասխանատու գործընթացը միօրինակ դարձնելու, ինչպես նաև ուսումնական բազաների հզորությունը և դասախոսական ներուժը ռացիոնալ ձևով օգտագործելու նպատակով ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1193-Ն որոշման համաձայն՝ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը միավորվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթական համակարգին, որն ավելի ծավալուն է դարձրել ֆակուլտետի աշխատանքը:

Ներկայումս կլինիկական օրդինատուրայում 60 մասնագիտություններով ուսանում են 1781 ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ:

Ֆակուլտետում կազմակերպվում է լրացուցիչ (նեղ) մասնագիտացում, որին ընթացիկ տարում մասնակցել է 139 բժիշկ և 115 միջին բուժաշխատող:

Ֆակուլտետում իրականացվում է նաև շարունակական մասնագիտական կրթություն՝ կատարելագործման դասընթացների միջոցով: 2016թ.-ի ընթացքում դասընթացներին մասնակցել է 1514 բժիշկ ու դեղագետ և 2038 միջին բուժաշխատող ու դեղագործ: ՀՀ մարզպետարանների և Արցախի առողջապահության նախարարության պատվերով կազմակերպվել են 19 արտագնա կատարելագործման ցիկլեր:

Դիմորդի խնդրանքով արտապլանային դասընթացներ են անցկացվում պայմանագրային հիմունքներով՝ հանրապետության առաջատար մասնագետների ղեկավարությամբ, ԵՊԲՀ-ի մասնագիտական կրթական պլաններին համապատասխան:

Կարդալ ավելին
Փակել

33