• Հայ
  • Рус
  • Eng

Օտարերկրացիների ուսուցման դեկանատ

Հիմնադրվել է որպես առանձին բաժին 1957 թ-ին:

1972 թ-ին վերակազմավորվել է որպես դեկանատ:

Առաջին արտասահմանցի ուսանողները եղել են սփյուռքահայեր Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Եթովպիայից, Իրանից, Իրաքից, Կիպրոսից, Հունաստանից և Բուլղարիայից: 1985 թ-ին կազմակերպվում է օտարազգի և հայազգի արտասահմանցի ուսանողների ուսուցում ռուսաց լեզվով՝ հնդիկ, արաբ, պարսիկ, ռուս և այլ ազգերի ներկայացուցիչների համար: 2000 թ.-ից ուսուցումը ԵՊԲՀ-ում օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է նաև անգլերեն լեզվով: 
Ներկայումս օտարերկրացիների ուսուցման դեկանատում ուսանում են 1276 ուսանողներ, ովքեր հանդիսանում են 26 երկրի ներկայացուցիչ: Օտարերկրացիների 3/4-ը ուսանում է անգլերեն լեզվով: Մեր ուսանողները Հնդկաստանի, Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Հորդանանի, Լիբանանի, Շրի Լանկայի, Ղազախստանի, Իսրայելի, Իրաքի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի և Վենեսուելայի քաղաքացիներ են: Մինչ օրս դեկանատը տվել է 1154 անգլալեզու, ավելի քան երկու հազար հայալեզու և ռուսալեզու շրջանավարտ: 

Սփյուռքահայ ուսանողների բաժինը երկար տարիներ ղեկավարել է Կարո Դեղձունյանը: Արտասահմանցի ուսանողների դեկաններ են եղել Վ.Պ. Հակոբյանը, Ա.Թ. Թադևոսյանը, Մ.Ի. Հովհաննիսյանը, Գ.Ա.Նավասարդյանը, Ե.Ս. Սահակյանը, Ս.Ա. Ավետիսյանը, Մ.Մ. Մելքոնյանը, Գ.Ֆ. Ավետիսյանը, Ա.Ջ .Հարությունյանը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցումը

Օտարերկրացիների ուսուցումը կազմակերպվում է հայերենով, ռուսերենով և անգլերենով հետևյալ ֆակուլտետներում`

• ընդհանուր բժշկության
• ստոմատոլոգիական
• դեղագիտական

Ուսումնառությունը իրականացվում է առկա ձևով: Որպես կանոն ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ներառում է 2 կիսամյակ՝ համապասխանաբար 20 և 22 շաբաթ տևողությամբ:

Ուսման տևողությունը ընդհանուր բժշկության ֆակուլտետում 6 տարի է, շրջանավարտները ստանում են բուժական գործ մասնագիտությամբ բժշկի որակավորում, ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 5 տարի. շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում, դեղագիտական ֆակուլտետում՝ 5 տարի. շնորհվում է դեղագետի որակավորում:

Օտարերկրացիների ուսուցումը համալսարանում իրականացվում է բարձրագույն բժշկական կրթության պետական և միջազգային չափորոշիչներով: Այն կարգավորվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, որոնք համահունչ են Բոլոնյայի գործընթացի հիմնական դրույթներին: Ուսումնական դասընթացները չափվում են կրեդիտներով, մեկ տարվա ուսումը համարժեք է ուսանողի 1800 ժամ բեռնվածությանը և սահմանվում է 60 կրեդիտ: Կրեդիտային համակարգը համադրելի է Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգի (ECTS) հետ:

Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ կլինիկական առարկաներ: Հատուկ ուշադրություն է դարձվում համալսարանի սիմուլյացիոն կենտրոնում, համալսարանական, քաղաքային և հանրապետական կլինիկաներում և լաբորատորիաներում ուսանողների գործնական հմտությունների ձեռքբերմանը: Դասերի ընթացքում լայնորեն օգտագործվում են ուսուցման տեխնիկական ժամանակակից միջոցներ:

Դեկանատն աջակցում է օտարերկրյա ուսանողների ինտեգրմանը ներբուհական ուսանողական միջավայրին, ձևավորում է միջազգային հաղորդակցության հանդուրժողական և ընկերական մթնոլորտ: Օտարերկրյա ուսանողներն ակտիվորեն մասնակցում են համալսարանի գիտական, կրթական, մշակութային և այլ միջոցառումների: Դեկանատն աջակցում է օտարերկրյա ուսանողների ազգային և կրոնական տոներին նվիրված հանդիսությունների կազմակերպմանը:

Օտաերկրացիների ուսուցման դեկանատը ծավալում է ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և այլ գործունեություն, համակարգում է ամբիոնների և ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքը։