• Հայ
  • Рус
  • Eng

Ստոմատոլոգիական

Պատմություն

1961թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվեց ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ հանրապետության ազգաբնակչությանը բարձրակարգ «բժիշկ-ստոմատոլոգ» մասնագետների ծառայություն ապահովելու նպատակով:
Մինչ այդ բժշկական ուսումնարանում պատրաստում էին միայն ատամնաբույժներ և ատամնատեխնիկներ: Իսկ ստոմատոլոգիա ուսանելու համար ուսանողական խմբեր էին ուղարկվում Ռուսաստան` Ստավրոպոլի բժշկական ինստիտուտ:
Հայաստանում ստոմատոլոգիայի զարգացման սկիզբը պայմանավորվում է Ա.Մաշուրի գործունեությամբ։ Նա է հիմնադրել կենտրոնական ատամնապրոթեզավորման առաջին լաբորատորիան (այժմ` թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա), իսկ 1936թ-ին` ատամնաբուժական դպրոցը:
Հոսպիտալ վիրաբուժության ամբիոնում 1946-ից ստոմատոլոգիա են դասվանդել Ա.Ա. Սահակյանը, այնուհետև` Գեորգի Եղիյանը:

Պատմություն

1961թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվեց ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ հանրապետության ազգաբնակչությանը բարձրակարգ «բժիշկ-ստոմատոլոգ» մասնագետների ծառայություն ապահովելու նպատակով:
Մինչ այդ բժշկական ուսումնարանում պատրաստում էին միայն ատամնաբույժներ և ատամնատեխնիկներ: Իսկ ստոմատոլոգիա ուսանելու համար ուսանողական խմբեր էին ուղարկվում Ռուսաստան` Ստավրոպոլի բժշկական ինստիտուտ:
Հայաստանում ստոմատոլոգիայի զարգացման սկիզբը պայմանավորվում է Ա.Մաշուրի գործունեությամբ։ Նա է հիմնադրել կենտրոնական ատամնապրոթեզավորման առաջին լաբորատորիան (այժմ` թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա), իսկ 1936թ-ին` ատամնաբուժական դպրոցը:
Հոսպիտալ վիրաբուժության ամբիոնում 1946-ից ստոմատոլոգիա են դասվանդել Ա.Ա. Սահակյանը, այնուհետև` Գեորգի Եղիյանը:
1961թ.-ին ստոմատոլոգիական ֆակուլտետի կազմավորումից հետո Հայաստանում ստոմատոլոգիական ծառայությունը սկսեց առավել ակտիվ ձևավորվել։ 1963թ.-ին լիովին կազմավորվեց ստոմատոլոգիայի ամբիոնը` Գեորգի Եղիյանի ղեկավարությամբ: Այն որակյալ կադրերով համալրելու նպատակով ասպիրանտուրայում սովորելու համար Մոսկվա են ուղարկվել Իվետա Պետրոսյանը, Էդուարդ Կիլիկյանը, Էդուարդ Գևորգյանը: 1963թ.-ին Աննա Մինալյանը դարձել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի առաջին նպատակային ասպիրանտը` Գեորգի Եղիյանի ղեկավարությամբ:
1963-69թթ. կազմավորվել է ստոմատոլոգիական, սանիտարահիգիենիկ և մանկաբուժական միացյալ ֆակուլտետ, որի առաջին դեկանն է նշանակվել հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Կ. Հ. Կարապետյանը: Այնուհետև, հաշվի առնելով ստոմատոլոգիա մասնագիտության առանձնահատկությունները, որպես գիտության զարգացող նոր ճյուղ, նպատակահարմար է համարվել առանձնացնել ֆակուլտետը, և 1969-1970 ուսումնական տարում կազմավորվել է ստոմատոլոգիական ֆակուլտետ՝ «1904-ստոմատոլոգիա» մասնագիտությամբ, իսկ դեկանի պաշտոնում նշանակվել են պրոֆեսորներ Մ. Ս. Գավալովը և Գ. Գ. Նիկողոսյանը: Հետագայում դեկանի պաշտոնը ստանձնել են դոց. Լ. Ա. Ֆրանգուլյանը, դոց. Միքայել Իսրայելի Հովհաննիսյանը, դոց. Ի. Գ. Պետրոսյանը, պրոֆ. Վալերի Գուրգենի Տատինցյանը, պրոֆ. Մարգարիտա Զավենի Բախշինյանը, պրոֆ. Արամազդ Պարգևի Քանքանյանը, դոց. Մարինա Միտուշի Մարգարյանը, դոց. Կարինե Մինասի Բարոյանը, իսկ 2011 թ. սեպտեմբերից ֆակուլտետի դեկանն է դոցենտ Լազար Կարլենի Եսայանը:
1966-67 ուստարում ստոմատոլոգիական ֆակուլտետը տվել է առաջին 47 շրջանավատը: Նրանցից 39-ը տեղացի ուսանողներ էին, իսկ 8-ը՝ սփյուռքահայեր:
1972թ.-ին հիմնադրվել է հանրապետական ստոմատոլոգիական պոլիկլինիկան, իսկ 1974թ.-ին բժիշկների կատարելագործման ինստիտուտում` ստոմատոլոգիայի ամբիոնը` Էդուարդ Գուլունյանի ղեկավարությամբ: 1987թ.-ին Հանրապետական ստոմատոլոգիական պոլիկլինիկային կից բացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստոմատոլոգիական կենտրոնը:
Այժմ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում սովորում է շուրջ 1012 ուսանող:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցումը
Ստոմատոլոգիական ֆակուլտետի բազային կրթությունը կազմակերպվում է ինտեգրացված կրթական ծրագրով՝ 5 տարի տևողությամբ, որին հաջորդում է կրթության հետդիպլոմային փուլը՝ 1-3 տարի տևողությամբ: Ուսուցումը կազմակերպվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների ինքնուրույն աշխատանքին, որն իրականացվում է դասախոսի անմիջական ղեկավարությամբ: Գործնական պարապմունքների ընթացքում լայնորեն կիրառվում են ստոմատոլոգիական ուսումնական ֆանտոմներ, դիդակտիկ նյութեր:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվում է «բժիշկ-ստոմատոլոգի» որակավորմամբ դիպլոմ:
Ֆակուլտետն ունեցել է բազմաթիվ անվանական կրթաթոշակառուներ և գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներ: Նրանցից շատերը մասնագիտանում են ՌԴ, Եվրոպայի և ԱՄՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է հետևյալ ամբիոններում.
• թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն,
• մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոն,
• վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոն,
• օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն։

«Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագիր
«Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագրով բազային կրթությունն իրականացվում է 5-ամյա անընդհատ և ինտեգրացված ծրագրով: Սահմանված 10 կիսամյակներից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, 1 կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և կլինիկական հարակից առարկաներ: Տեսական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում /կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատոմիական/, կլինիկական դասընթացների ուսուցման գործընթացը՝ համալսարանի սիմուլյացիոն կենտրոնում, համալսարանական հիվանդանոցային համալիրներում /«Մուրացան» և «Հերացի»/, պոլիկլինիկաներում /«Մուրացան» և «Հերացի»/, նշված համալիրներին կից կլինիկական ախտորոշիչ, ախտաբանական լաբորատորիաներում, համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում (ՀՍՊ 1, ՀՍՊ 2, ՀՍՊ 3, ՀՍՊ 4) և հանրապետության բուժկանխարգելիչ այլ հաստատություններում և ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում տեղակայված համալսարանական կլինիկական բազաներում: Ուսուցման գործընթացն իրականացնում է ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Կլինիկական ամբիոններում դասավանդող դասախոսները պրակտիկ բժիշկներ են:

Դասավանդվող դասընթացների ցանկն՝ ըստ կուրսերի
I կուրս
Տեսական դասընթացներ՝ ընդհանուր քիմիա, կենսաօրգանական քիմիա բժշկական կենսաբանություն, մաթեմատիկա և բժշկական ինֆորմատիկա, բժշկական ֆիզիկա, հյուսվածաբանություն, անատոմիա, լատիներեն, հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն, հայ ժողովրդի պատմություն, բժշկության պատմություն, ընդհանուր զին. պատրաստվածություն, օտար լեզու, ռուսաց լեզու, ֆիզ. դաստիարակություն
Կլինիկական դասընթաց՝ 1-ին բուժօգնություն

II կուրս
Տեսական դասընթացներ՝ տեղագրական անատոմիա և օպերատիվ վիրաբուժություն, հյուսվածաբանություն, նորմալ ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, բժշկական հոգեբանություն, ստոմատոլոգիական նյութաբանություն, ԲԾԿՄ, մանրէաբանություն, փիլիսոփայություն, բիոէթիկա, կենսաքիմիա

Կլինիկական դասընթացներ՝ ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում, թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, օրթոպեդիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, վիրաբուժական ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, ուսումնական պրակտիկա

III կուրս
Տեսական դասընթացներ՝ մանրէաբանություն, ախտաբանական անատոմիա, ախտաֆիզիոլոգիա, ֆարմակոլոգիա, առողջապահական իրավունք, հանրային առողջություն, գլխի և պարանոցի ախտաբանական անատոմիա, գլխի և պարանոցի ախտաֆիզիոլոգիա

Կլինիկական դասընթացներ՝ ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում, թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, օրթոպեդիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, վիրաբուժական ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, ընդհանուր վիրաբուժություն, ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա, ճառագայթային ախտորոշում, ուսումնական պրակտիկա

IV կուրս
Կլինիկական դասընթացներ՝ թերապևտիկ ստոմատոլոգիա, օրթոպեդիկ ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, մանկաբուժություն, նյարդաբանություն, ներքին հիվանդություններ, վիրաբուժական հիվանդություններ, ԼՕՌ հիվանդություններ, համաճարակաբանություն, էնդոկրինոլոգիա, մաշկաբանություն և սեռավարակաբանություն, հոգեբուժություն, դատական բժշկություն, վարակիչ հիվանդություններ, ալերգոլոգիա և կլինիկական իմունոլոգիա, ուսումնական պրակտիկա

V կուրս
Կլինիկական դասընթացներ՝ թերապևտիկ ստոմատոլոգիա, օրթոպեդիկ ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, ՌԴԴԾՎ, հեմատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա, աչքի հիվանդություններ, կլինիկական ֆարմակոլոգիա, ֆթիզիատրիա, ԱԻԲ, ուռուցքաբանություն, ռեանիմացիա, օրթոդոնտիա, մանկական ստոմատոլոգիա

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ

Ֆակուլտետի կազմում գործում է 16 ամբիոն

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսումնագիտական խորհրդի կազմը

Դեկանատ

Դեկանատը ֆակուլտետի ղեկավար մարմինն է, որը զբաղվում է ուսանողների հետ տարվող ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և կարգապահական աշխատանքներով: Դեկանատին կից գործում է ֆակուլտետային խորհուրդը և ուսանողական դեկանատը: