• Հայ
  • Рус
  • Eng

«Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ բազային կրթությունն իրականացվում է 6-ամյա անընդհատ և ինտեգրաց­ված կրթական ծրագրով: Սահմանված 12 կի­սամյակներից յուրաքանչյուր կիսամյակի ուսում­նա­կան ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տա­րե­կան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, 1 կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսում­նա­ռու­թյան ընթացքում կուրսանտներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ ռազմագիտական, մաս­նա­գի­տա­կան և հարակից կլինիկական առարկաներ: Ինտեգրացված ծրագրի ավարտին շրջա­նավարտը ստանում է «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ բժշկի որակավորում:

Տեսական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանա­կան մաս­նա­շեն­քե­րում (կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատոմիա­կան), կլինիկական դաս­ըն­թաց­նե­րի ուսուց­ումը՝ համալսարանի սիմուլյացիոն կենտ­րոնում, համալսարանական հիվանդանոցային համալիրներում («Մուրացան» և «Հե­րացի»), պոլիկլինիկաներում (Մուրացան» և «Հերացի»), նշված համալիրներին կից կլի­նի­կական ախտորոշիչ, ախտաբանական լաբորատորիաներում, ՀՀ ՊՆ կենտ­րոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և հանրապետության ու ՀՀ պաշտպանության նախարարության այլ բուժկան­խար­գելիչ հաստատություններում տեղակայված համալ­սա­րանական կլի­նի­կական բազաներում: Ուսուց­ման գործընթացն իրականացնում է ամբիոնների պրոֆեսորադասա­խո­սա­կան անձնակազմը: Կլինիկական ամբիոններում դասավանդող դասախոսները պրակտիկ բժիշկներ են:

Դասավանդվող դասընթացների ցանկն ըստ կուրսերի.

Կուրս

Տեսական դասընթացներ

Կլինիկական դասընթացներ

I կուրս

 

ընդհանուր քիմիա

կենսաօրգանական  քիմիա

կենսաբանություն

մարդու անատոմիա

հյուսվածաբանություն

մաթեմատիկա և բժշկական ինֆոր­մա­տի­կա, վիճակագրություն

բժշկական ֆիզիկա

լատիներեն լեզու և տերմինաբանություն

ԸԶՊ

հայ ժողովրդի պատմություն

բժշկության պատմություն

հայոց լեզու և բժշկական տեր­մի­նա­բա­նու­թյուն

օտար լեզու

ռուսաց լեզու

ֆիզիկական դաստիարակություն

առաջին բուժօգնություն

 

II կուրս

մարդու անատոմիա

հյուսվածաբանություն

նորմալ ֆիզիոլոգիա

կենսաքիմիա

ԲԾԿՄ

փիլիսոփայություն

բժշկական հոգեբանություն

բիոէթիկա

մանրէաբանություն

տեղագրական անատոմիա, օպերատիվ վիրաբուժություն ֆիզիկական դաստիարակություն

ուսումնական պրակտիկա

 

III կուրս

 

ախտաբանական անատոմիա

ախտաֆիզիոլոգիա

մանրէաբանություն

տեղագրական անատոմիա, օպերատիվ վիրաբուժություն ֆարմակոլոգիա

հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում

առողջապահական իրավունք

ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա

ընդհանուր վիրաբուժություն

ուսումնական պրակտիկա

 

IV կուրս

 

բժշկական գենետիկա

հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում

հիգիենա, էկոլոգիա

ներքին հիվանդություններ

վիրաբուժական հիվանդություններ

աչքի հիվանդություններ

ճառագայթային ախտորոշում

ռազմական թունաբանություն

կլինիկական իմունոլոգիա

նյարդաբանություն

քթի, կոկորդի, ականջի հիվանդություններ

ԴԾՎ

արյունաբանություն

ընդհանուր ֆիզիոթերապիա

ուրոլոգիա, անդրոլոգիա

մանկաբարձություն, գինեկոլոգիա

ուսումնական պրակտիկա 

V կուրս

 

-

ներքին հիվանդություններ

վիրաբուժական հիվանդություններ

մանկաբուժություն

մանկաբարձություն, գինեկոլոգիա

մանկաբուժություն

կլինիկական ֆարմակոլոգիա

էնդոկրինոլոգիա

մաշկավեներաբանություն

ռազմական հիգիենա

համաճարակաբանություն

հոգեբուժություն

ուռուցքաբանություն

ֆթիզիատրիա

վարակիչ հիվանդություններ

նյարդավիրաբուժություն

վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ուսումնական պրակտիկա

VI կուրս

 

-

 

ներքին հիվանդություններ

վիրաբուժական հիվանդություններ

ԱԲԱԿ

ԲԾԿՄ

արտակարգ իրավիճակների բժշկություն

պրոկտոլոգիա

վարակիչ հիվանդություններ

դատական բժշկություն

հեմատալոգիա, տրանսֆուզոլոգիա

մանկական վիրաբուժություն

ընտանեկան բժշկություն

ռազմակամ պոլիկլինիկական գործ

ռազմադաշտային թերապիա

ռազմադաշտային վիրաբուժություն

սեկցիոն կուրս

ՌԴԴԾՎ

ռազմական համաճարակաբանություն

սպորտային բժշկություն, ռեաբիլիտոլոգիա

ռեանիմացիա, ինտենսիվ թերապիա

 «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտության կրթական ծրագիրը և դրա առարկայական ծրագրե­րը կազմված են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ-ի) պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով միջառարկայական հորիզոնական և ուղղահայաց ինտեգրացիայի սկզբունքը, ինչպես նաև կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքները:

Բժշկի մասնագիտական գործունեության օբյեկտն առողջ կամ հիվանդ զինծառայողն է:

«Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ կրթական ծրագիրը նախատեսում է, որ այն յուրացնելուց հետո շրջանավարտը պետք է պատրաստ լինի իրականացնելու մասնագիտական հե­տև­յալ գործառույթները՝

ա) բուժկանխարգելիչ,

բ) ախտորոշիչ,

գ) բուժական,

դ) վերականգնողական,

ե) գիտահետազոտական,

զ) կրթադաստիարակչական,

է) կազմակերպչական, կառավարման:

 

Բուժկանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական գործառույթներն ինքնուրույն իրականացնելու համար շրջանավարտը պետք է անցնի առնվազն մեկ տարվա հետդիպլոմային ուսուցում:

 

«Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ կրթական ծրագրի ընդհանուր վերջն­ար­դյունք­ներն են՝

  1. մասնագիտության վերաբերյալ տեսական և գործնական խոր գիտելիքների ցուցաբերում,
  2. հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկատվության հավաքում և վերլուծություն,
  3. ախտորոշում, շտապ բուժօգնություն զինծառայողներին մինչհ­ոսպիտալային և հոսպիտալային օղակներում, անհետաձգելի վի­ճակ­ներում բուժօգ­նու­թյան նշանակում,
  4. կլինիկական և համաճարակաբանական հետազոտությունների նշանակման ալգո­­րիթ­մի տի­րա­պետում, բուժման և կանխարգելիչ միջոցառումների նշանակում,
  5. զինծառայողների առողջական վիճակի մասին ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հի­վան­դու­թյունների կանխարգելման և առողջապահական միջոցառումների հիմնա­վորում,
  6. ՀՀ զինված ուժերում բուժկանխարգելման օգնության և սանիտարահամաճարակային ծա­ռա­յու­թյան հաստատությունների և մարմինների կառավարման կազմա­կեր­պում,
  7. դաստիարակչական և ռազմահայրենասիրական գործունեության իրականացում,
  8. ուսումնական, գիտական, նոր­մա­տիվ և տեղեկագրական գրականությամբ, այլ աղբյուրներով ինքնուրույն աշխատելու հմտություն,
  9. բժշկական խնդիրներով գիտահետազոտական աշխատանքների անցկացում:

 

 «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտության կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասըն­թացներն ուսումնառած, բոլոր քննություններն ու ստուգարքները հաջողությամբ հանձնած կուրսանտն անցում է ամփոփիչ ատեստավորում, որը  հնարավորութ­յուն է տալիս բացահայտելու ապագա ռազմական բժշկի ինչպես տեսական և գործնական պատրաս­տվածությունը կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրնե­րի բնագավառում, այնպես էլ շարունակելու կրթությունը ինտերնատուրայում, կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում (տեսական բժշկություն):

 «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ ինտեգրացված կրթական ծրագիրն իրա­կա­նաց­վում է ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից՝ պետի ղեկավարությամբ:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր