• Հայ
  • Рус
  • Eng

«Ֆարմացիա» մասնագիտության բազային կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:

«Ֆարմացիա» մասնագիտությամբ ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրի տևո­ղությունը չորս տարի է: Ուսումնական տարին բաժանված է երկու կիսամյակի, որոն­ցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարե­կան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսում­նա­ռու­թյան ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից առարկաներ: Բակալավրիա­տի ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտը ստանում է ֆարմացիայի բակալավրի որակավորում:

Տեսական և մասնագիտական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում (կենսաքիմիական, վարչական, լաբորա­տոր, անատոմիական), ինչպես նաև համալսարանական հիվանդանոցային համալիր­նե­րում, առողջապահական, գիտահետազոտական, փորձագիտական և արտադրական հաստատություններում: Ուսուցման գործընթացն իրականացնում է ամբիոնների հմուտ պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Բակալավրիատում դասավանդվող դասընթացների ցանկը ըստ կուրսերի

 

Կուրս

Տեսական դասընթացներ

 

Մասնագիտական դասընթացներ

 

I կուրս

 

ընդհանուր քիմիա

օրգանական քիմիա

կենսաբանություն

բարձրագույն մաթեմատիկա, բժշկական ինֆորմատիկա, վիճակագրություն

բժշկական ֆիզիկա

ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով

լատիներեն լեզու

հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն

հայ ժողովրդի պատմություն

ֆարմացիայի պատմություն

օտար լեզու

ռուսաց լեզու

ԸԶՊ

ֆիզդաստիարակություն

առաջին բժշկական օգնություն

 

II կուրս

ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով

ֆիզկոլոիդալ քիմիա 

անալիտիկ քիմիա

օրգանական քիմիա

բուսաբանություն

կենսաքիմիա

բիոէթիկա

ախտաբանություն

բժշկական հոգեբանություն

փիլիսոփայություն

ԲԳԱԿ

մանրէաբանություն

ուսումնական պրակտիկա

III կուրս

 

ախտաբանություն

առողջապահական իրավունք

 

ֆարմակոլոգիա

ֆարմակոգնոզիա

դեղերի քիմիա

դեղագործական տեխնոլոգիա

դեղագործական քիմիա

ԴԷԿ

ուսումնական պրակտիկա

IV կուրս

 

անհետաձգելի բժշկություն

հիգիենա և էկոլոգիա

թունաբանություն

ֆարմակոլոգիա

կլինիկական ֆարմակոլոգիա

դեղագործական տեխնոլոգիա

դեղագործական կենսատեխնոլոգիա

դեղագործական քիմիա

թունաբանական քիմիա

ԴԷԿ

ուսումնական պրակտիկա

Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրի առարկայական ծրագրերը կազմված են ՀՀ կրթության որակավորումների, դրանց ընդհանրական բնութագրերի (ՈԱՇ-ի) և պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան: 

Ֆարմացիայի բակալավրի մասնագիտական գործունեության օբյեկտը հիվանդության կանխար­գելման, ախտորոշման, բուժման, առողջության վերականգնման և հիգիե­նա­յի համար կիրառվող դեղերն են, բժշկական ու հարբժշկական նշանակության ապրանքները:

Ըստ «Ֆարմացիայի բակալավր» կրթական ծրագրի՝ այն յուրացնելուց հետո շրջանա­վարտը պետք է պատրաստ լինի իրականացնելու մասնագիտական հետևյալ գործառույթները՝

ա) ընդհանուր դեղագիտական,

բ) ինովացիոն-մարքեթինգային,

գ) տեղեկատվական-քարոզչական,

դ) կրթադաստիարակչական,

ե) գիտահետազոտական,

զ) կազմակերպչական-կառավարչական:

 

 Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրի վերջնարդյունքներն են՝

  1. պատրաստել դեղեր դեղատնային պայմաններում,
  2. մասնակցել դեղերի ստեղծման և արդյունաբերական արտադրության գործընթացներին,
  3. կազմակերպել և իրականացնել դեղաբուսական հումքի պահեստավորմամբ պայմանավորված բոլոր գործառույթները,
  4. կիրառել դեղերի և դեղագործական հումքի որակի հսկումը մշակման, ստացման, բաշխման, պահպանման և օգտագործման փուլերում,
  5. իրականացնել դեղերի և հարբժշկական նշանակության ապրանքների պահեստավորումը և մատակարարումը՝ մանրածախ և մեծածախ իրացմամբ,
  6. իրականացնել դեղերի, դեղագործական և դեղաբուսական հումքի համապատասխանաբար՝ դեղագործական և ֆարմակոգնոստիկ վերլուծություն,
  7. գնահատել տարբեր խմբերի դեղագործական ապրանքների պահանջարկը,
  8. կատարել դեղերի և դեղագործական այլ ապրանքների ստանդարտ փաստաթղթավորում,
  9. կազմակերպել նոր դեղերի վերաբերյալ տեղեկատվական աշխատանք բժիշկների շրջանում,
  10. տրամադրել խոհրդատվություն դեղերի օտագործման վերաբերյալ բժշկական, դեղագործական ընկերություններին և հանրությանը,
  11. կազմակերպել արտակարգ իրավիճակներում տուժածներին և հիվանդներին նախաբժշկական օգնության ցուցաբերումը, դեղերի մատակարարումը և կիրառումը,
  12. մասնակցել  ֆարմացիայի ոլորտում կատարվող գիտական աշխատանքներին և հետազոտություններին:

 

Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացները հաջողությամբ ավարտած, ուսումնական ծրագրերը լիովին կատարած ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում, որը հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա մասնագետի տեսական և գործնական պատրաստվածությունը սույն կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրներին: Ամփոփիչ ատեստավորումը հա­ջո­ղությամբ անցած շրջանավարտներին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ «Ֆար­մացիայի բակալավր» որակավորում. «Ֆարմացիա» մասնագիտությամբ: Ֆարմա­ցիա­յի բակալավրն իրավունք ունի իրականացնելու դեղագիտական գործունեություն՝ արտոնագրված դեղագետ-մասնագետի հսկողությամբ, ինչպես նաև կարող է շարունակել կրթությունը մագիստրատուրայում:

 

Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Մագիստրատուրա կարող են ընդունվել ֆարմացիայի բակալավրի դիպլոմ ունեցողները: Ուստարին բաժանված է երկու կիսամյակի, որոնցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Մագիստրատուայում դասավանդվող առարկաներն ունեն առավել խոր մասնագիտական ուղղվածություն, և դրանք հաղթահարելու համար պահանջվում է լուրջ մասնագիտական պատրաստվածություն:

 

Մագիստրատուրայում դասավանդվող դասընթացների ցանկը

 

Կուրս

Տեսական դասընթացներ

 

Մասնագիտական դասընթացներ

 

-

 

ԱԻԲ

կլինիկական իմունոլոգիա, ալերգոլոգիա

 

կլինիկական ֆարմակոլոգիա

կլինիկական ֆարմացիա

դեղագործական տեխնոլոգիա

դեղագործական քիմիա

ֆարմակոկինետիկա

ԴԷԿ

դեղագործական ապրանքագիտություն

դեղաբույսերի պաշարագիտություն

ֆիտոթերապիա

ուսումնական պրակտիկա

 

Կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո ֆարմացիայի մագիս­տրոսը, ի լրումն ֆարմացիայի բակավրի ծրագրով նախատեսված կրթական վերջնարդյունքների, պետք է կարողանա նաև՝

  1. Ցուցաբերել դեղագիտության ասպարեզում մասնագիտական տեսական և գործնական խոր գիտելիքներ և քննադատական ըմբռնում:
  2. Ցուցաբերել դեղերի կիրառման առանձնահատկությունների, այդ թվում` դեղի ընտրության, դեղաչափի, կողմնակի ազդեցությունների և փոխազդեցությունների, ինչպես նաև տարածված հիվանդությունների դեպքում վերջիններիս օգտագործման վերաբերյալ խոր մասնագիտական գիտելիքներ:
  3. Մասնակցել դեղերի ստեղծման բոլոր փուլերին՝ ակտիվ դեղագործական բաղադրամասի մոլեկուլային կառուցումից, սինթեզից, անջատումից և կառուցվածքի բացահայտումից մինչև ձևավորում, արտադրություն, որակի ապահովում, իրացում, գրանցում:
  4. Իրականացնել  մասնագիտական գործառույթներ դեղագործական արդյունաբերությունում, դեղի իրացման մեծածախ և մանրածախ օղակներում, դեղերի որակի հսկման լաբորատորիայում և այլ առողջապահական հիմնարկներում:
  5. Արժևորել դեղերը և դեղահումքի որակը, ադյունավետությունը և անվտանգությունը` կիրառելով ժամանակակից սարքավորումներ և ուսումնասիրության մեթոդներ:
  6. Իրականացնել դեղորայքի և բժշկական նշանակության այլ ապրանքների պատշաճ փաստաթղթավորման և ստանդարտավորման գործառույթները` համաձայն ոլորտին առընչվող օրենքների, կանոնակարգերի, ուղեցույցների, գնահատել դրանց պահանջարկը շուկայում, մատակարարել` մեծածախ և մանրածախ իրացման նպատակով:
  7. Ցուցաբերել արդյունավետ հաղորդակցման հմտություններ պացիենտների, գործընկերների, առողջապահության ոլորտի այլ մասնագետների և հանրության շրջանում՝ ապահովելով տեղեկատվության տարածում, խորհրդատվության տրամադրում:
  8. Վերլուծել և կիրառել ուսումնական, գիտական, նոր­մա­տիվ և տեղեկատվական գրականություն և այլ աղբյուրներ՝ մասնագիտական ինքնազարգացման և նոր գիտելիքի ստեղծման նպատակով:
  9. Կատարել գիտահետազոտական աշխատանքներ դեղագործության ոլորտում:
  10. Կազմակերպել դեղագործական ընկերությունների գործունեությունը, պլանավորումը, ֆինանսավորումը, մարքեթինգային հետազոտությունների անցկացումը:

Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացնե­­րը հաջողությամբ ավարտած, ուսումնական պլանները լիովին կատարած ուսանողն անց­նում է ամփոփիչ ատեստավորում, վերջինս հաջողությամբ ավարտած շրջանավարտ­նե­րին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ «Ֆար­մացիայի մագիստրոս» որակա­վո­րում. «Ֆարմացիա» մասնագիտությամբ: Ֆարմացիայի մագիստրոսն իրավունք ունի իրա­­­կանացնելու դեղագիտական ինքնուրույն գործունեություն, ինչպես նաև կարող է շա­­րունակել կրթությունն ասպիրանտու­րա­յում, շարունակական մասնագիտական և լրացուցիչ (նեղ) մասնագիտական կրթության համակարգերում:

«Ֆարմացիա» մասնագիտությամբ կրթական ծրագրերն իրականացվում են դեղագիտական ֆակուլտետի կողմից՝ դեկանի ղեկավարությամբ:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր