• Հայ
  • Рус
  • Eng

‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը ‹‹Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան›› հիմնադրամի աշխատողների հիմնադրված հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է համալսարանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին՝ իրենց աշխատանքային, սոցիալական և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Կազմակերպության նպատակներն է.

 

  • պաշտպանել կազմակերպության անդամների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական շահերը և իրավունքները,
  • աշխատակիցներին տրամադրել սոցիալական օգնություն (ըստ սահմանված կանոնակարգի),
  • կազմակերպել նրանց հանգիստը, ժամանցը, ձեռնամուխ լինելով ԵՊԲՀ հարակից ամբիոնների համատեղ աշխատանքին, առողջապահական, գիտական, ինֆորմացիոն ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը:

Բոլոր աշխատակիցները, ամեն ամիս, փոխանցում են իրենց աշխատավարձի 0,5%-ը և հնարավորություն ստանում ողջ տարվա ընթացքում օգտվել մեր առաջարկած փաթեթներից:

 

‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը.

  • ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը շուրջ երկամյա գործունեության ընթացում իրականցրել է անգլերենի և ֆրանսերենի պրոֆեսիոնալ դասընթացներ: Այս ծրագրի շրջանակներում ավելի քան 200 աշխատակից բուհի տարբեր ստորաբաժանումներից մասնակցել են դասընթացներին, որոնց մի մասը՝ ըստ իրենց առաջադիմության, ստացել են լեզվի գիտելիքների նոր մակարդակը հավաստող վկայականներ:
  • ‹‹Սոցիալական պաշտպանվածություն›› ծրագրի շրջանակներում շուրջ 1000 աշխատակից ստացել է դրամական օգնություն անձնական, ընտանեկան, առողջական կամ այլ խնդիրների հետ կապված ծախսերը հոգալու համար:
  • Աշխատակիցների մշակութային կյանքի խթանման ծրագիրը իրականացնելով՝ ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը իր աշխատակիցներին տրամադրել է մոտ 10.000 տոմս մայրաքաղաքային տարբեր միջոցառումներին մասնակցելու համար:
  • Համադրելով օգտակարը և հաճելին ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության աջակցությամբ կազմակերպվել են միջամբիոնային գիտագործնական սեմինարներ:
  • ‹‹Աջակցություն նորաստեղծ ընտանիքներին›› ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ աշխատակիցները ամուսնական պետական գրանցումից հետո՝ 3 ամսվա ընթացքում ստացել են դրամական օգնություն: Ինչպես նաև յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար ևս տրամադրվել է դրամական օգնություն:
  • ‹‹Դրոշներ››. Այսպես է հայտնի ԲՈՒՀ-ի գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկի միջանցքը, որտեղ կախված են մեզ մոտ սովորող արտասահմանցի ուսանողների երկրների դրոշները: Տարիների ընթացքում դրանք մաշվել, գունաթափվել և կորցրել էին իրենց հմայքը: ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը, հաշվի առնելով ԲՈւՀ-ի այդ հատվածի ներկայացուցչական դերը՝ որպես միջազգային ԲՈւՀ-ի, ձեռնամուխ եղավ այդ խնդրի լուծմանը: Դրոշները փոխարինվեցին նորերով, ավելացավ նաև դրոշներ քանակը, քանի որ տարիների ընթացքում մեր ԲՈւՀ-ի միջազգային կապերի աշխարագրությունը ընդլայնվել էր:
  • Միանգամից երկու ծրագիր՝ ուղղված համալսարանական կլինիկաներում բուժվող երեխաներին ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության աջակցությամբ: ‹‹Մուրացան›› համալսարանական կլինիկայի փոքրիկների նկարած նկարները ցուցադրվեցին համալսարանում: Կարճ ժամանակ անց ‹‹Հերացի›› հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայում բացվեց արտ-թերապիայի սենյակը:

Առջևում են նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք նոր շունչ կհաղորդեն ԵՊԲՀ աշխատակիցների մասնագիտական և առօրյա գործունեությանը:

‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության հիմադիր անդամներն են՝

  1. Մարթա Սիմոնյան
  2. Կարեն Ակոպյան
  3. Անի Ռափյան
  4. Կարեն Դիլբարյան
  5. Անի Ղանդիլյան
  6. Արտեմ Գրիգորյան
  7. Զարուհի Այվազյան
  8. Խաչատուր Մարգարյան
  9. Քնարիկ Գինոսյան
  10. Հովհաննես Հովհաննիսյան
  11. Մանե Պապյան
  12. Էդգար Ադիլխանյան
  13. Մարիամ Թորոսյան
  14. Սահակ Սահակյան
  15. Բղդո Բաղդասարյան

 

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...