• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի պետական բժշկական համալսարանը Այովայի, Բաբեշ Բոյայի, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալասարանի և Նիկոլաե Տեստեմիտանուի անվան պետական բժշկական և դեղագործության համալսարանների հետ համատեղ կազմակերպում է <<Կանխարգելիչ բժշկության ժամանակակից խնդիրները>> խորագրով միջազգային կոնֆերանս, որը տեղի է ունենալու մայիսի 21-23 Երևանում: 

Կոնֆերանսին մասնակցության անվճար գրանցման վերջնաժամկետը 2018 թվականի մարտի 15 է: Գրանցման հարթակը բացվելու է 2018 թվականի հունվարի 1-ից: Վերջնաժամկետից հետո գրանցվող դիմորդները պետք է վճարեն գրանցման վճար՝ 40$:

Բոլոր դիմորդները ու մասնակիցները խրախուսվում են ուղարկել նաև սեղմագիր: Սեղմագրերի ներկայացման վերջնաժամկետը ևս 2018 թվականի մարտի 15 է: Կոնֆերանսի ժամանակ տպագրվելու է սեղմագրերի ժողովածու:

Սեղմագրերին ներկայացվող պահանջներն են՝

  • Անգլերեն
  • Մեկ էջ
  • Լուսանցքները՝ աջ 3; ձախ5; վերև և ներքև 2; միջտողային տարածություն – 1.5
  • Times New Roman 12
  • Վերնագրերը մեծատառերով
  • Շարադրվող նյութի հերթականությունը –Key words - Background – Goals – Methods – Results – Discussion/Conclusion.
  • Սեղմագրում ներկայացվող աղյուսակներն ու գրաֆիկները չեն ընդունվում:

Որոշ սեղմագրեր ներկայացնող մասնակիցները կխրախուսվեն հանդես գալ Power Point Presentation-ով կամ Poster Presentation-ով:

Կոնֆերանսի մասնակիցները կստանան մասնակցության վկայական և կրեդիտ:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել icreate-conference@ysmu.am  էլեկտրոնային հասցեով:

Գրանցման համար լրացրեք ստորև հարթակները:

Հիշողության ֆիզիոլագիա

09.10.2018
Ի՞նչ է հիշողությունը և ո՞վ է պատասխանատու օրգանիզմում հիշողության համար:  ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ ...