• Հայ
  • Рус
  • Eng

 «Ստոմատոլոգիա» մասնագիտության բազային կրթությունն իրա­կանացվում է 5-ամյա անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով: Սահմանված 10 կիսամյակից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, 1 կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Ծրագրի ավարտին շրջանավարտը ստանում է «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ բժշկ-ստոմատոլոգի որակավորում:

Տեսական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում (կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատոմիական), կլինիկական դասընթացների ուսուցման գործընթացը՝ ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, համալսարանական հիվանդանոցային համալիրներում («Մուրացան» և «Հերացի» հիվանդանոցային համալիրներ), պոլիկլինիկաներում («Մուրացան» և «Հերացի» պոլիկլինիկաներ), նշված համալիրներին կից կլինիկական ախտորոշիչ, ախտաբանական լաբորատորիաներում և հանրապետության բուժկանխարգելիչ այլ հաստատություններում տեղակայված համալսարանական կլինիկական բազաներում, որտեղ նեղ մասնագիտական առարկաներից բացի, ուսումնասիրվում են նաև ընդհանուր բժշկական առարկաներ:

Գործնական պարապմունքները ներառում են կերպառու ատամնաշարերի վրա ուսա­նող­ների աշխատանքը և ավելի բարձր կուրսերում հիվանդի ախտորոշման և բուժման գործընթացին նրանց առավելագույնս մասնակցությունը:

Հիմնական մասնագիտական ուղղություններն են՝ թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական և մանկական ստոմատոլոգիա: Մասնագիտական ամբիոնները տեղակայված են ԵՊԲՀ ստոմատոլոգիական երեք կլինիկաներում, որոնք իրականացնում են բնակչության մասնագիտական որակյալ բուժօգնության կազմակերպման աշխատանքները՝ մարդկանց պարգևելով առողջ և գեղեցիկ ժպիտ:

Ամբիոններում մշտապես կազմվում և արդիականացվում են դասախոսությունները, թեստային առաջադրանքները, ուսումնական ձեռնարկներն ու դասագրքերը երեք լեզուներով: Ուսանողները մասնակցում են ամբիոնների գիտահետազոտական աշխատանքներին, ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ուսանողական գիտական խմբակի գործունեությանը:

 Դասավանդվող դասընթացների ցանկն ըստ կուրսերի

Կուրս

Տեսական դասընթացներ

 

Կլինիկական դասընթացներ

 

I կուրս

 

մարդու անատոմիա, գլխի և պարանոցի անատոմիա

ընդհանուր քիմիա

բիոօրգանական  քիմիա

կենսաբանություն

հյուսվածաբանություն

մաթեմատիկա և բժշկական ինֆորմատիկա, վիճակագրություն

բժշկական ֆիզիկա

լատիներեն լեզու և բժշկական տերմինաբանություն

հայ ժողովրդի պատմություն

բժշկության պատմություն

հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն

օտար լեզու

ռուսաց լեզու

ֆիզիկական դաստիարակություն

առաջին բժշկական օգնություն

II կուրս

հյուսվածաբանություն, բերանի խոռոչի հյուսվածաբանություն

նորմալ ֆիզիոլոգիա, դիմածնոտային շրջանի ֆիզիոլոգիա

կենսաքիմիա, բերանի խոռոչի կենսաքիմիա

տեղագրական անատոմիա, օպերատիվ վիրաբուժություն (գլխի և պարանոցի)

մանրէաբանություն, բերանի խոռոչի մանրէաբանություն

ԲԾԿՄ

փիլիսոփայություն

բժշկական հոգեբանություն

բիոէթիկա

ստոմ. նյութաբանություն

թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա

վիրաբուժական ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա

օրթոպեդիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա

ստոմ. հիվանդությունների կանխարգելում

ուսումնական պրակտիկա

 

III կուրս

 

ախտաբանական անատոմիա, գլխի և պարանոցի ախտաբանական անատոմիա

ախտաֆիզիոլոգիա, բերանի խոռոչի ախտաֆիզիոլոգիա

ֆարմակոլոգիա

հիգիենա և էկոլոգիա

առողջապահական իրավունք

հանրային առողջություն

օտար լեզու (ընտրովի)

ռուսաց լեզու (ընտրովի)

ֆիզիկական դաստիարակություն

ընդհանուր վիրաբուժություն

ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա

թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա

թերապևտիկ ստոմատոլոգիա

վիրաբուժական ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա

վիրաբուժական ստոմատոլոգիա

ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում

օրթոպեդիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա

օրթոպեդիկ ստոմատոլոգիա

ճառագայթային ախտորոշում

ուսումնական պրակտիկա

IV կուրս

 

                                 -

վիրաբուժական ստոմատոլոգիա

մանկական ստոմատոլոգիա

թերապևտիկ ստոմատոլոգիա

օրթոպեդիկ ստոմատոլոգիա

վիրաբուժական հիվանդություններ

ներքին հիվանդություններ

մանկաբուժություն

հոգեբուժություն

քթի, կոկորդի, ականջի հիվանդություններ

մաշկավեներաբանություն

նյարդաբանություն

էնդոկրինոլոգիա

դատական բժշկություն

համաճարակաբանություն

կլինիկական իմունոլոգիա

ուսումնական պրակտիկա

V կուրս

 

 

վիրաբուժական ստոմատոլոգիա

մանկական ստոմատոլոգիա

օրթոդոնտիա

թերապևտիկ ստոմատոլոգիա

ստոմ. հիվանդությունների ֆիզիոթերապիա

օրթոպեդիկ ստոմատոլոգիա

ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժություն

ԱԻԲ

վարակիչ հիվանդություններ

արյունաբանություն

ուռուցքաբանություն

կլինիկական ֆարմակոլոգիա

գինեկոլոգիա

աչքի հիվանդություններ

ռեանիմացիա, ինտենսիվ թերապիա

ֆթիզիատրիա

«Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագիրը և դրա առարկայական ծրագրե­րը կազմված են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ-ի) պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով միջառարկայական հորիզոնական և ուղղահայաց ինտեգրացիայի սկզբունքը, ինչպես նաև կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքները:

Բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտական գործունեության օբյեկտը պացիենտն է: «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կրթական ծրագիրը նախատեսում է, որ այն յուրացնելուց հետո շրջանավարտը պետք է պատրաստ լինի իրականացնելու մասնագիտական հետևյալ գործառույթները՝

ա) բուժկանխարգելիչ,

բ) ախտորոշիչ,

գ) բուժական,

դ) վերականգնողական,

ե) կրթադաստիարակչական,

զ) կազմակերպչական կառավարման,

է) գիտահետազոտական:

 «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքներն են՝

  1. ունենալ մասնագիտական տեսական և գործնական խորը գիտելիքներ,
  2. ցուցաբերել հետաքնչական մարմինների պրակտիկ գործունեության համար մասնագիտական խորհրդատվական և փորձագիտական օգնություն,
  3. մասնակցել բնակչության ստոմատոլոգիական խնդիրների բուժկանխարգելման, կլինիկական, համաճարակաբանական և գիտականհետազոտությունների համալիր նախագծմանը և իրականացմանը,
  4. ցուցաբերել արտակարգ վի­ճակ­ներում, համաճարակների և մասսայական ախտահարման օջախներում երեխաներին և մեծահասակներին առաջին բժշկական օգնություն,
  5. մասնակցել տեղեկատվական ոլորտում առողջության քարոզչական և լուսավորչական աշխատանքներին, բերանի խոռոչի, թքագեղձերի և ծնոտների հիվանդություններով հիվանդների և նրանց ընտանիքի անդամների հիգիենիկ դաստիարակության իրականացմանը,
  6. իրականացնել բերանի խոռոչի, թքագեղձերի և ծնոտների հիվանդություններով պացիենտների զննում, անամնեզի հավաքում, հիվանդության նախնական ախտորոշում և ստոմատոլոգիական քարտի լրացում,
  7. կատարել բերանի խոռոչում դրսևորում ունեցող հիվանդությունների նախնական ախտորոշում և ուղեգրում համապատասխան մասնագետի մոտ,
  8. անցկացնել կլինիկալաբորատոր և պարակլինիկական  հետազոտություններ՝ այդ թվում ստոմատոլոգիական բուժախտորոշիչ սարքավորումների կիրառմամբ,
  9. կատարել /կիրառել/ տեղային անզգայացում,
  10. իրականացնել բերանի խոռոչի, քունքստործնոտային հոդի, ատամի կարծր և փափուկ հյուսվածքների, պարօդոնտի, բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների, տրավմաների, դիմածնոտային շրջանի և ավշային համակարգի նորագոյացությունների և դեֆորմացիաների,թքագեղձերի, դեմքի նյարդերի հիվանդությունների ախտորոշում, կանխարգելում, բուժման և վերականգնման ժամանակ ստոմատոլոգիական օգնություն և հետբուժական խորհրդատվություն,
  11. անցկացնել տարատեսակ անշարժ և շարժական կառույցներ պատրաստելու նպատակով՝հենակետային ատամների հղկում, դրոշմների ստացում, կառույցի փորձարկում (հարմարեցում), ամրացում, շարժական տարբեր ատամնապրոթեզների բուժման կլինիկական փուլերի իրականացում և դրա հանձնում՝ հետագա խորհրդատվությամբ,
  12. կատարել բերանի խոռոչի վիրահատական դաշտի նախապատրաստում, ատամների հեռացում,պարզ վիրաբուժական միջամտությունների իրականացում, կարերի տեղադրում ու հեռացում և հետվիրահատական վերքի մշակում:

 

 «Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասըն­թացներն ուսումնառած, բոլոր քննություններն ու ստուգարքները հաջողությամբ հանձնած շրջանավարտները դեկանի կարգադրութ­յամբ և ռեկտորի հաստատմամբ թույլա­տր­վում են ամփոփիչ ատեստա­վոր­ման: Վեր­ջինս  հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա բժիշկ-ստոմատոլոգի ինչպես տեսական և գործնական պատրաստվածությունը կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրների բնագավառում, այնպես էլ շարունակելու կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում (տեսական բժշկություն):

 «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագիրն իրականացվում է ստոմատոլոգիական ֆակուլտետի կողմից՝ դեկանի ղեկավարությամբ:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր