• Հայ
  • Рус
  • Eng

Փետրվարի 4-5-ը կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի մեկնարկային հանդիպումը։

Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ ծրագրի անդամ 15 բուհերի ներկա-յացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվեցին՝ բարեփոխելու Հայաստանում դոկտորական կրթությունը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը, ինստիտուցիոնալ ընթացակարգերը։

ԵՊԲՀ-ն հանդիսանում է ARMDOCT  ծրագրի կոնսորցիումի անդամ և միևնույն ժամանակ համակարգելու է վեցերերդ աշխատանքային փաթեթը, որը միտված է ծրագրի տեղեկտվության ապահովմանն ու տարածմանը:

ԵՊԲՀ-ից միջոցառմանը մասնակցում էին ԵՊԲՀ ծրագրի կորդինատոր, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կ.Բ. Ենկոյանը,  միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը,  Գիտության վարչության գիտական կադդրերի պլանավորման բաժնի պետ Գոհար Փարսադանյանը, աշխատակիցներ, գիտակազմակերպչական բաժնի ավագ  մասնագետ Կիմա Ղուլյանը, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը և ԵՊԲՀ ալերգալոգիայի ամբիոնի հետազոտող Մարիամ Մովսիսյանը:

Գիտակազմակերպչական բաժնի ավագ  մասնագետ Կիմա Ղուլյանը ներկայացրեց ծրագրի երեք տարիների համար նախատեսված տեղեկտվության ապահովման ու տարածման ռազմավարությունը, որը հաստատվեց կոնսորցիումի անդամների կողմից:

Վիրահատել են COVID-ով վարակված, թոքաբորբով, կաթված ստացած հիվանդին. նրա կյանքը փրկված է

28.09.2020