• Հայ
  • Рус
  • Eng

Բժշկագիտության ոլորտում հետազոտական աշխատանքներ իրականացնելու և զարգացնելու, գիտական դպրոցը պահպանելու և հզորացնելու, պրոֆեսորադասախոսական կազմի արժանի հերթափոխ ապահովելու, ինչպես նաև գիտությունը երիտասարդացնելու և միջազգայնացնելու նպատակով համալսարանի լավագույն շրջանավարտները, համա­ձայն գործող կարգի, գիտական աստիճանի հայցման նպատակով կարող են դիմել ասպիրանտուրա:

Ասպիրանտուրայի և հայցորդության միջոցով պլանավորվում, պատրաստվում, վերապատ­րաստվում և որակավորվում են գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավո­րում ունեցող կադրեր, որոնք ունակ են իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ, նորովի խթանելու գիտությունը և հաղորդակցվելու գիտական հանրության հետ:

 

  1. Ասպիրանտուրա

Ասպիրանտը բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձ է, որը սովորում է ասպիրանտուրայում՝ մասնագիտական գիտելիքները խորացնելու և գիտությունների թեկնա­ծուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն գրելու նպատակով: Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են մագիստրոսի կամ մագիստրոսի կրթական աստիճանին հավասարազոր կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական (կլինիկական) մասնագիտություններով՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցող­ անձիք:

Յուրաքանչյուր ասպիրանտական տեղի հիմնավորումը պայմանավորված է ամբիոնում կամ գիտահետազոտական կենտրոնում տվյալ մասնագետի կարիքով, երիտասարդ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:

Ուսուցումն ասպիրան­տու­րայում իրականացվում է առկա և հեռակա (համապատասխանաբար 3 և 4 տարի տևողությամբ), անվճար ու վճարովի հիմունքներով: Ասպիրանտուրայի ընդունելությունն առկա ուսուցմամբ և պետու­թյան կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար տեղերի դեպքում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետներում:

Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է տարբերակված ստուգարք­ներ՝ սահմանված ներքին շեմով՝ «Օտար լեզու», «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղոր­դակցական հիմունքներ» առարկաների հանձնման վերաբերյալ ատեստավորման վկայա­կանը կամ դրան համապատասխան տեղեկանքը և հանձնում է քննութ­յուն մասնագիտական առարկայից: Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով: Առկա ուսուցմամբ ասպիրանտին հատկացվում է պետական կրթաթոշակ՝ ըստ սահմանված չափի:

Ասպիրանտուրա ընդունվելուց հետո գիտակոորդինացիոն խորհրդում հաստատվում է ասպի­րան­տի գիտական ղեկավարը, ատենախոսության թեման և աշխատանքային պլանը:

Ուսումնառության ընթացքում ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի համա­ձայն ասպի­րան­տը պետք է մասնակցի հետազոտողի կրեդիտա­յին համակարգով նախատեսված ընդհանուր պատրաստվածության և մասնագիտական առարկաների դասըն­թաց­ներին, հանձնի համապատասխան որակավորման քննություններ, մասնակցի փորձաքննություններին, ատեստավորումներին ու գիտական միջոցառումներին, հրատարակի գիտական հոդվածներ, այդ թվում ազդեցության գործոն ունեցող ամսագրում:

Ատենախոսության ավարտին ասպի­րան­տը պետք է ունենա 180 կրեդիտ` ձևավորված հետևյալ եղանակներով.

 

 

 

 

Անվանում

Կրեդիտ

Ընդամենը

Կրթական

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ
(18 կրեդիտ)

Մասնագիտական օտար լեզու /ակադեմիական գրագրություն/

1,5

18,0

Գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն

1,5

Բժշկական ինֆորմատիկա

2,0

Բժշկական հոգեբանություն

0,5

Գիտական էթիկա

0,5

Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմ

2,0

Բիոստատիստիկա

2,0

Նախագծերի դիզայն, մշակում և կառավարում

1,0

Ապացուցողական բժշկություն

1,0

Մտավոր սեփականության իրավունք և արտոնագրային գործ

1,0

Մենեջմենթ. Մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում

1,0

Հաղորդակցման կարողություններ և գործարար գրագրություն

1,5

Լաբորատոր հետազոտական մեթոդներ

1,0

Շրջակա միջավայր և առողջություն

0,5

Առողջապահական իրավունք

0,5

Էթիկական փորձաքննություն

0,5

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ
(10 կրեդիտ)

Մասնագիտական առարկա 1

3,0

10,0

Մասնագիտական առարկա 2

3,0

Հարակից առարկա 1

2,0

Հարակից առարկա 2

2,0

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(12 ԿՐԵԴԻՏ)

Օտար լեզու

3,0

12,0

Ինֆորմատիկա

3,0

Մասնագիտական

6,0

ՊՐԱԿՏԻԿԱ
(10 ԿՐԵԴԻՏ)

Մանկավարժական

3,0

10,0

Հետազոտական

4,0

Թիմային աշխատանք

3,0

ԹԵՄԱՅԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

Ատենախոսության թեմայի՝ պլանի հաստատում

5,0

5,0

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ

Գործնական հմտություններ

Փորձարարական և կլինիկական ակտիվություն
(առաջնային նյութի հավաքագրում)

35,0

35,0

ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ

Տեղական գիտաժողովի մասնակցություն

2,0

15,0

Տեղական գիտաժողովի պոստեր մասնակցություն

5,0

Տեղական գիտաժողովի բանավոր մասնակցություն

8,0

Միջազգային գիտաժողովի մասնակցություն

4,0

20,0

Միջազգային գիտաժողովի պոստեր մասնակցություն

6,0

Միջազգային գիտաժողովի բանավոր մասնակցություն

10,0

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՀՀ-ում հրատարակվող ամսագրերում

3,0

20,0

Արտերկրի հրատարակվող ամսագրերում

5,0

Scopus, Web of science ցանկում հրատարակվող

12,0

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

 ԸՆԹԱՑԻԿ

Ատեստավորում 1

5,0

11,0

Ատեստավորում 2

6,0

ԱՄՓՈՓԻՉ

Ամբիոնի նիստ

3,0

9,0

Էթիկայի կոմիտե

2,0

Առաջնային փաստաթղթերի, նյութի և մեթոդների ստուգման հանձնաժողով

4,0

 

 

Նախապաշտպանություն

15,0

15,0

Ընդամենը

180,0

 

  1. Հայցորդություն

Գիտական աստիճանի հայցման նպատակով հայցորդության համակարգում կարող են ընդգրկվել անձիք, ովքեր բավարարում են վերոնշյալ պահանջներին և աշխատանքային գործունեությանը զուգահեռ կարող են կատարել գիտական հետազոտություններ:

 Հայցորդն իր գիտական աշխատանքի նա­խագիծը, ըստ սահմանված կարգի, ներկայացնում է փորձաքննության և դրական եզրակացություն ստանալուց հետո ներկայացնում համալսարանի գիտակոորդինացիոն խորհրդի հաստատմանը:

Հայցորդության առավելագույն ժամկետը 5 տարի է:

Ասպիրանտուրան և հայցորդությունն ավարտվում են ատենախոսության պաշտպանությամբ, որի արդյունքում շնորհվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

ԵՊԲՀ գիտության վարչության կողմից իրականացվում է 3-րդ կրթական աստիճանին համապատասխան հետազոտողի գիտակրթական ծրագիր, որը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ գիտակրթական և հետազոտական:

Այն նպաստում է հետազոտողի մասնագիտական գիտելիքների ու կա­րողությունների անհրաժեշտ բազայի և գիտամանկավարժական հմտությունների զար­գա­ցմանը:

Գիտության վարչության տարածքում գործում է վեբինարի լսարան, որտեղ հետազոտողների համար պարբերաբար կազմակերպվում են դասախոսություններ, նիստեր, ժողովներ, գործնական հանդիպումներ, նաև առցանց:

Գիտական կադրերի պատրաստման և որակավորման գործընթացը համակարգում է ԵՊԲՀ գիտության վարչությունը:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր