• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը  հիմնադրվել է 1920թ.` որպես ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետ, այնուհետև՝ որպես ինստիտուտ, ապա՝ որպես համալսարան, և արդեն 98 տարի է պատվով ու պատասխանատվությամբ է կատարում բժշկական կադրեր պատրաստելու իր առաքելությունը:

Բժշկական համալսարանը եղել և շարունակում է մնալ որպես գիտաբժշկական մտքի զարգացման կենտրոն, առանց որի անհնար է լուծել հանրապետության առողջապահության առջև ծառացած հիմնախնդիրները:

ԵՊԲՀ-ն դասվում է աշխարհի ճանաչված բժշկական բուհերի շարքին, պատվավոր տեղ է զբաղեցնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվեցուցակում:

Հարգելի' ուսանողներ, մեր բուհում դուք կստանաք ձեզ անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ հետագայում լավ մասնագետ և հասարակությանը պիտանի մարդ դառնալու համար:

Ձեր կրթությունը կկազմակերպվի այն առարկաների ուսումնասիրությամբ, որոնք անհրաժեշտ են բժշկական հիմնարար գիտություններն ընկալելու համար, այնուհետև կանցնեք այնպիսի գիտությունների ուսումնասիրությանը, առանց որոնց բժշկագիտությունը` որպես մասնագիտություն, գոյություն ունենալ չի կարող: Դրանք կդառնան ձեր հենքային գիտելիքները` կլինիկա մուտք գործելու համար: Հետո կսկսվի ուսման շատ հետաքրքիր, բովանդակալից և տարբերվող փուլ, որը կոչվում է կլինիկական ուսուցում:

Ձեր առջև կբացվեն բժշկագիտությունը, բժշկական աշխարհը, դուք կընտրեք բժշկական ձեր նեղ մասնագիտությունը, որից հետո կուղղորդվեք բժշկական շարունակական կրթության շրջան, որովհետև այն, ինչպես նաև անընդհատ ինքնակրթությունը բժշկի գործունեության անբաժան մասն են: Այս գործընթացում խիստ կարևոր է նաև ձեր նպատակասլաց աշխատանքը: Վստահ ենք, որ բուհի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը, առաջնորդվելով բազմաթիվ տասնամյակների ընթացքում ձևավորված բարի ավանդույթներով, կաջակցեն ձեզ՝ այս դժվարին և հետաքրքիր ճանապարհին հաղթահարելու հանդիպող բոլոր խոչընդոտները:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր