• Հայ
  • Рус
  • Eng

Բիզնես վարչարարություն (MBA in Healthcare Management) որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» կրթական ծրագիր

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիր 1 տարվա ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:
«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է.
• Ժամանակակից գործնական կառավարչական գիտելիքներ և հմտություններ,
• Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ,
• Գիտելիքներ բժշկական և ոչ բժշկական հաստատությունների կառավարման միջազգային ստանդարտների և մոդելների վերբերյալ,
• Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ։
Կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Մագիստրոսական ծրագիրը միավորում է առողջապահության բնագավառում բիզնես վարչարարության հիմնարար գիտելիքները, հմտությունները և մեթոդները մասնագիտական և անձնական համատեքստում: Ծրագիրը տրամադրում է 60 կրեդիտ: Ուսման վճարը կազմում է 1,500,000 դր։

Ծրագիրը ներառում է հիմնական դասընթացներ, մասնագիտական դասընթացներ, բիզնես նախագծի մշակման դասընթաց և արտադրական պրակտիկա:
Հիմնական դասընթացները վերաբերվում են բուժհաստատությունների և այլ բնագավառների կառավարման սկզբունքներին, կառավարման մոդելներին, հաստատության տարբեր մակարդակներում ընթացող գործընթացների արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների, մարկեթինգի, և ֆինսական կառավարմանը, ինչպես նաև գործունեության ճիշտ կազմակերպմանը:
Մասնագիտական դասընթացները ընդգրկում են բժշկական հաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, ֆինանսների, առողջապահական իրավունքի, առողջության ապահովագրության, հիվանդանոցների հավատարմագրման, ժամանակակից բուժհաստատությունների ստանդարտների վերաբերյալ դասընթացներ:
Բիզնես նախագծի մշակման դասընթացը տրամադրում է գործնական գիտելիքներ և հմտություններ բիզնես նախագծերի մշակման և իրականացման ժամանակակից սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնում է մրցունակ բիզնես նախագծի կազմման և ներկայացման հմտությունները:
Արտադրական պրակտիկայի ընթացքում ծրագրի մասնակիցները այցելում են բժշկական և ոչ բժշկական հաստատություններ ծանոթանալով այդ հաստատությունների գործառույթներին, կառուցվածքին և կառավարման առանձնահատկություններին:

Դասընթացները գնահատվում են բազմաբաղադրյալ գնահատման համակարգով.
• Անհատական վերլուծական աշխատանք
• Անհատական աշխատանքի ներկայացում (Power Point Presentation)
• Խմբային աշխատանք
• Համեմատական վերլուծություն

Ուսուցումը կազմակերպվում է շաբաթական երկու օր` ուրբաթ և շաբաթ, ժամը 14:30–ից մինչև 20:30-ը (որոշ դասընթացների դեպքում նաև հինգշաբթի օրերին):

Դասախոսական կազմ
Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքներ գործնական կիրառման բնագավառում:
«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը պետք է կարողանա.
1. Կառավարել գործընթացները համատեղելով տեսական գիտելիքները և գործնական հմտությունները կիրառելով առանցքային հասկացությունները, ինչպես նաև կառավարման ժամանակակից տեսությունները և սկզբունքերը:
2. Դիմակայել դժվարություններին բացահայտելով և լուծելով բարդ բիզնես իրավիճներ կիրառելով վերլուծական և ձեռնարկատիրական հմտություններ և առաջարկելով խնդիրների նորարարական լոիծումներ:
3. Մշակել և զարգացնել բիզնեսի կառավարման և զարգացման հեռանկարային երկարաժամկետ ռազմավարություններ: 
4. Կիրառել համապատասխան ֆինանսկան կառավարման մեթոդներ և վերլուծական հմտություններ կազմակերպության գործառնական և ռազմավարական կառավաման խնդիրների վերաբերյալ:
5. Աշխատել անհատապես և թիմում անցկացնելով բիզնես հետազոտություն և հայտնաբերված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով քննադատորեն գնահատել հետազոտության արդյուքները:
6. Կիրառել առաջնորդության հմտություններ եւ դրսևորել համապատասխան համագործաքցային վարք, ձգտելով ինքնազարգացմանը և ինքնագիտակցության բարձրացմանը:
7. Գործնական աշխատանքում ինտեգրել միջազգային բիզնեսի մշակույթային, էթիկական և սոցիալական համատեքստը:

ԵՊԲՀ-ում կայացավ Drug Development: from Design to Customer խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողով

04.10.2019
ԵՊԲՀ –ում կայացած «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովին իրենց ...