• Հայ
  • Рус
  • Eng

«Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրով բազային կրթությունն իրականացվում է 6-ամյա անընդհատ և ինտեգրացված ծրագ­րով: Սահմանված 12 կիսամ­յակներից յուրաքանչյուրի ուսումնական ծան­րա­բեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, 1 կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ըն­թաց­քում ուսանողներն ուսումնա­սի­րում են ինչպես տեսական, այնպես էլ մաս­նա­գի­տա­կան և հարակից կլինիկական առարկաներ: Ծրագրի ավարտին շրջա­նավարտը ստանում է «Բուժական գործ» մասնագիտությամբ բժշկի որակավորում:

Տեսական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարա­նական մասնաշենքերում (կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատո­միա­կան), կլինիկական դասընթացների ուսուցման գործընթացը՝ համալսարանի սի­մուլյացիոն կենտրոնում, համալսարանական հիվանդանոցային համալիրներում («Մուրացան» և «Հերացի»), պոլիկլինիկաներում («Մուրացան» և «Հերացի»), նշված համալիրներին կից կլինիկական ախտորոշիչ, ախտաբանական լաբորատորիա­ներում և հանրապետության բուժկանխարգելիչ այլ հաստատություններում տեղա­կայված համալսարանական կլինիկական բազաներում: Ուսուցման գործընթացն իրականացնում է ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Կլինի­կական ամբիոններում դասավանդող դասախոսները պրակտիկ բժիշկներ են:

Դասավանդվող դասընթացների ցանկն ըստ կուրսերի

Կուրս

Տեսական դասընթացներ

Կլինիկական դասընթացներ

I կուրս

 

ընդհանուր քիմիա

կենսաօրգանական քիմիա

կենսաբանություն

մարդու անատոմիա

հյուսվածաբանություն

մաթեմատիկա և բժշկական ինֆորմատիկա, վիճակագրություն

բժշկական ֆիզիկա

լատիներեն լեզու և տերմինաբանություն

հայ ժողովրդի պատմություն

բժշկության պատմություն

հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն

օտար լեզու

ռուսաց լեզու

ֆիզիկական դաստիարակություն

առաջին բժշկական օգնություն

 

II կուրս

մարդու անատոմիա

հյուսվածաբանություն

նորմալ ֆիզիոլոգիա

կենսաքիմիա

մանրէաբանություն

տեղագրական անատոմիա, օպերատիվ վիրաբուժություն

փիլիսոփայություն

բժշկական հոգեբանություն

բիոէթիկա

ուսումնական պրակտիկա

 

III կուրս

 

ախտաբանական անատոմիա

ախտաֆիզիոլոգիա

մանրէաբանություն

տեղագրական անատոմիա, օպերատիվ վիրաբուժություն

ֆարմակոլոգիա

հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում

առողջապահական իրավունք

ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա

ընդհանուր վիրաբուժություն

ուսումնական պրակտիկա

 

IV կուրս

 

հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում

հիգիենա, էկոլոգիա

 

ներքին հիվանդություններ

վիրաբուժական հիվանդություններ

դիմածնոտային վիրաբուժություն

ռազմական թունաբանություն

մանկաբարձություն և գինեկոլոգիա

աչքի հիվանդություններ

ճառագայթային ախտորոշում

նյարդաբանություն

քթի, կոկորդի, ականջի հիվանդություններ

կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա

բժշկական գենետիկա

արյունաբանություն

ընդհանուր ֆիզիոթերապիա

ուրոլոգիա,  անդրոլոգիա

ուսումնական պրակտիկա    

V կուրս

 

-

ներքին հիվանդություններ

վիրաբուժական հիվանդություններ

մանկաբուժություն

մանկաբարձություն և գինեկոլոգիա

էնդոկրինոլոգիա

համաճարակաբանություն

հոգեբուժություն

ուռուցքաբանություն

ֆթիզիատրիա

վարակիչ հիվանդություններ

նյարդավիրաբուժություն

վնասվածքաբանություն և օրթոպեդիա

մաշկավեներաբանություն

կլինիկական ֆարմակոլոգիա

VI կուրս

 

 

 

 

ներքին հիվանդություններ

վիրաբուժական հիվանդություններ

մանկաբարձություն և գինեկոլոգիա

արտակարգ իրավիճակների բժշկություն

մանկական վիրաբուժություն

ռազմադաշտային թերապիա

ռազմադաշտային վիրաբուժություն

սեկցիոն կուրս /կլինիկական պաթոլոգիա/

սպորտային բժշկություն

ռեաբիլիտոլոգիա

պրոկտոլոգիա

վարակիչ հիվանդություններ

դատական բժշկություն

արյունաբանություն, տրանսֆու­զիո­լո­գիա

ընտանեկան բժշկություն և պոլիկլինիկական թերապիա ռեանիմացիա, ինտենսիվ թերապիա

 

«Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագիրը և դրա առարկայական ծրագրե­րը կազմված են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ-ի) պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով միջառարկայական հորիզոնական և ուղղահայաց ինտեգրացիայի սկզբունքը, ինչպես նաև կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքները:

Բժշկի մասնագիտական գործունեության օբյեկտն առողջ կամ հիվանդ մարդն է:

«Բուժական գործ» մասնագիտությամբ կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը պետք է պատրաստ լինի իրականացնելու մասնագիտական հետևյալ գործառույթները՝

  1. բուժկանխարգելիչ,
  2. ախտորոշիչ,
  3. բուժական,
  4. վերականգնողական,
  5. գիտահետազոտական,
  6. կրթադաստիարակչական,
  7. կազմակերպչական, կառավարման:

 Բուժկանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական գործառույթներն ինքնուրույն իրականացնելու համար շրջանավարտը պետք է անցնի առնվազն մեկ տարվա հետդիպլոմային ուսուցում:

 «Բուժական գործ» մասնագիտությամբ կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքներն են՝

  1. ցուցաբերել բժշկության ասպարեզում մասնագիտական տեսական և գործնական խոր գիտելիքներ և քննադատողական ըմբռնում,
  2. մասնակցել բուժկանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային ծառայությունների և հաստատությունների կառավարմանը,
  3. կատարել պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքում, փաստաթղթավորում և վերլու­ծություն,
  4. տիրապետել կլինիկական հետազոտությունների, բուժման և կանխարգելիչ միջոցառումների նշանակման ալգո­րիթ­մին,
  5. իրականացնել մինչ­հի­վան­դա­­նո­ցային և հիվանդանոցային շրջաններում ախտորոշման, շտապ բուժ. օգնության միջոցառումներ,
  6. կատարել նեղ մասնագիտական մոտեցում պահանջող հիվանդությունների և վիճակների նախնական ախտորոշում և ուղեգրել հիվանդին նեղ մասնագետի մոտ,
  7. կատարել բնակչության առողջական վիճակի մասին ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հիվանդությունների կանխարգելման և առողջապահական միջոցառումների նախագծում և իրականացում,
  8. իրականացնել պացիենտների և նրանց ընտանիքի անդամների հիգիենիկ դաստիարակություն, մասնագիտական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեություն, տեղեկատվական ոլորտում առողջության քարոզչական և լուսավորչական աշխատանքներ,
  9. ցուցաբերել պետական և ոչ պետական հաստատություններին և կազմակերպություններին, քննչական մարմիններին մասնագիտական խորհրդատվական և փորձագիտական օգնություն,
  10. վերլուծել և կիրառել ուսումնական, գիտական, նոր­մա­տիվ և տեղեկատվական գրականություն և այլ աղբյուրներ՝ մասնագիտական ինքնազարգացման և նոր գիտելիքի ստեղծման նպատակով,
  11. անցկացնել կենսաբժշկական և առողջապահական հիմնախնդիրների շուրջ գիտահետազոտական աշխատանքներ:

 «Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասըն­թացներն ուսումնառած, բոլոր քննություններն ու ստուգարքները հաջողությամբ հանձնած շրջանավարտները  դեկանի կարգադրութ­յամբ և ռեկտորի հաստատմամբ թույլա­տր­վում են ամփոփիչ ատեստա­վոր­ման: Վեր­ջինս  հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա բժշկի ինչպես տեսական և գործնական պատրաստվածությունը կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրների բնագավառում, այնպես էլ շարունակելու կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում (տեսական բժշկություն):

 «Բուժական գործ» մասնագիտությամբ ինտեգրացված կրթական ծրագիրն իրականացվում է ընդհանուր բժշկության ֆակուլտետի կողմից՝ դեկանի ղեկավարությամբ:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր