• Հայ
  • Рус
  • Eng

Բժշկի մասնագիտությունն ընտրած անձը իր ապրելակերպով պատք է օրինակ ծառայի շրջա­պատին: Բացի ԵՊԲՀ-ի ուսումնական պլանների շրջանակներում իրականացվող ֆիզկուլտու­րայի պարտադիր դասընթացներից, բուհում գործում են նաև սպորտային տարբեր խմբակներ և թիմեր՝ ըստ նախասիրության: Պարտադիր և լրացուցիչ պարապմունքները համակարգվում և անցկացվում են ֆիզդաստիարակության ամբիոնի անձնակազմի կողմից համալսարանի սպորտային կառույցներում՝ կենսաքիմիական և վարչական մասնաշենքերի սպորտային դահլիճներում և հատուկ խմբի մարզադահլիճում, ըմբշամարտի դահլիճում, սեղանի թենիսի առանձնասենյակներում, հրաձգարանում:

Ֆիզդաստիարակության գործնական պարապմունքներին մասնակցելու նպատակով ուստարվա սկզբին բժշկական զննումից հետո ուսանողները բաշխվում են ըստ խմբերի՝ հիմնական, նախապատրաստական, հատուկ և բուժական. հաշվի են առնվում առողջական վիճակը (բժշկական եզրակացությունը), շարժունակությունը, ֆիզիկական և սպորտային պատրաստվածությունը:      

Սպորտային սիրողական և հավաքական թիմերի հետ պարապմունքներն իրականաց­վում են արտաժամյա շաբաթական 3 անգամ 2 ժամով, իսկ սկսնակ խմբերի հետ՝ շա­բա­թական 2 անգամ 2 ժամով: Մարզումները սպորտային խմբակներում անցկացվում են 12 սպորտաձևից՝ ընդգրկելով բոլոր ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողներին: Սպոր­տային կատարելագործման թիմերը ձևավորվում և համալրվում են՝ հաշվի առնելով ու­սանողների ունակությունները, ցանկությունը: Գործում են հետևյալ ապորտային խմբակ­ները՝ ռիթմիկ մարմնամարզության, բասկետբոլի, վոլեյբոլի, ատլետիկայի, ըմբշամար­տի և ձյուդոյի, տուրիզմի և կողմնորոշման, շախմատի, սեղանի թենիսի, լողի, մինիֆուտբոլի:

Անցկացվում են նաև սպորտ-մասսայական, առողջարարական աշխատանքներ՝ համաձայն նախնական պլանավորման, որը համաձայնեցվում է ՀՀ ուսանողական սպորտի ֆեդերացիայի հետ: Ուսանողները մասնակցում են միջբուհական, հանրապետական, քաղաքի առաջնություններին: Խմբերի, կուրսերի և ֆակուլտետների միջև անցկացվում են առաջնություններ տարբեր սպորտաձևերից: Կազմակերպվում են մասսայական արշավներ՝ վերելք դեպի Արագածի գագաթ, ձմեռային վերելք դեպի Հատիս լեռան գագաթ, գարնանային վերելք դեպի Աժդահակ լեռ, հետիոտն արշավ դեպի Քասախ գետի հովտի պատմաճարտարապետական հուշարձաններ, կրոսավազք և այլն:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր