• Հայ
  • Рус
  • Eng

Նպատակը

Համալսարանի գերակա ուղղություններով լաբորատոր, մեթոդական և համալիր սկզբունքներով հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների իրականացում:

Փորձարարական և կլինիկալաբորատոր հետազոտության արդիական եղանակների յուրացում և ներդրում:

Խնդիրները

Համալսարանի ամբիոնների աշխատակիցներին, գիտական խմբերին, ասպիրանտներին, հայցորդներին և ուսանողներին` ինքնուրույն և ԳՀԿ-ի հետ համատեղ գիտական հետազոտություններ անցկացնելու համար աշխատանքային պայմանների ապահովում և գիտական խորհրդատվական օգնության տրամադրում:
ԳՀԿ բազայի վրա կլինիկական օրդինատորների և ուսանողների ինքնուրույն գիտական խմբերի ստեղծում` տեսական և գործնական բժշկության առավել արդիական ուղղություններով գիտական հետազոտություններ կատարելու նպատակով:
ԳՀԿ համապատասխան ստորաբաժանումներում ուսանողների հետ գիտագործնական պարապմունքների անցկացում` հետազոտական սարքավորումների օգտագործման տեխնիկայիև հետազոտության ժամանակակից մեթոդների յուրացման նպատակով:
Գիտաշխատողների որակավորում, վերապատրաստման և մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

ԵՊԲՀ գիտական միավորները (լաբորատորիաները և խմբերը)

  • ԳՀԿ մորֆոլոգիական հետազոտությունների լաբորատորիա
  • ԳՀԿ ռադիոիզոտոպային, ռադիոիմունային և իմունոֆերմենտային հետազոտությունների լաբորատորիա
  • ԳՀԿ կենսաքիմիական և կենսաֆիզիկական հետազոտությունների լաբորատորիա
  • ԳՀԿ էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունների լաբորատորիա
  • ԳՀԿ ինժեներական ապահովման, մաթեմատիկական մոդելավորման և կոնստուկտորական մշակումների լաբորատորիա
  • ԳՀԿ անալիտիկ քիմիայի լաբորատորիա
  • ԳՀԿ ուսումնագիտական լաբորատորիա
  • Լաբորատոր կլինիկական ախտորոշիչ կենտրոն
  • Բժշկական գենետիկայի և մոլեկուլյար ախտորոշման կենտրոն
  • Կլինիկական ախտաբանության (ցիտոմորֆոլոգիական ախտորոշման) լաբորատորիա
  • Ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիա
  • Կենսաքիմիական ախտորոշման լաբորատորիա

Բազային ֆինանսավորմամբ իրականացվող ԵՊԲՀ գիտական ծրագրերում ընդգրկված ԳՀԿ լաբորատորիաները

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...