• Հայ
  • Рус
  • Eng

Նպատակը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստորաբաժանումների, հետազոտական խմբերի և աշխատակիցների կողմից իրականացվող գիտահետազոտական գործունեության զարգացումը, գիտական նախագծերի մրցունակության ապահովումը, միջազգային համագործակցությանն ինտեգրումը, դրամաշնորհային ծրագրերի ներգրավումը և համակարգումը ի նպաստ գիտության երիտասարդացմանն ու միջազգայնացմանը:

Գործունեությունը

ԵՊԲՀ ֆակուլտետների, ամբիոն­նե­րի, գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև գիտակոորդինացիոն խորհրդի, փորձա­գի­տա­կան հանձնաժողովների, երիտասարդ գիտնականների խորհրդի և ուսանողական գիտա­կան ընկերության գործունեության համա­կարգում:


Խնդիրները

Գիտական աշխատանքների կազմակերպում

  • ԵՊԲՀ ամբիոնների գիտական նախագծերի մշակման և հաստատման կազմակերպում,
  • ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի գործունեության աջակցություն և հետազոտական ծրագրերի համակարգում
  • ԳԿԽ և փորձագիտական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում,
  • ՀՀ ԿԳՆ ԳՊԿ տարբեր մրցությներով շահած և ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերի կատարման գործընթացի համակարգում` նախագծերի հայտերի, ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների կազմակերպում:
  • գիտական հաշվետվությունների հավաքագրում և վերլուծության կազմակերպում,
  • գիտական սեմինարների և աշխատաժողովների կազմակերպում,
  • գիտական միջոցառումների, դասախոսությունների, և այլ աշխատաժողովների կազմակերպում,
  • մրցունակ գիտական նախագծեր կազմելու գործում աջակցություն և մրցույթներին մասնակցության կազմակերպում ու համակարգում:
  • «Հաստատության գիտական անձնագիրը» ծրագրային փաթեթի կառուցման աշխատանքների համակարգում:
  • բժշկական համալսարանի` հետազոտական համալսարանի կարգավիճակ ստանալու հեռանկարային ծրագրի մշակում և իրականացման փուլերի կազմակերպում,

Գիտաբժշկական տեղեկատվության ապահովում

  • գիտաբժշկական գործունեության տեղեկատվական հոսքի ապահովում,
  • գիտական գործունեության մասին տեղեկատվական հոսքի կառավարում:
  • միջազգային պարբերականներում հոդվածների հրապարակմանն աջակցություն:
  • համալսարանի աշխատակիցների գիտական ձեռքբերումների մասին տեղեկատվության ապահովում:
  • էլեկտրոնային հասցեների դինամիկ բազայի շահագործում,
  • գիտաբժշկական գրականության նպատակային փնտրման աջակցություն,
  • գիտական թեզերի տեխնիկական ձևակերպման գործընթացներին աջակցություն,
  • վիճակագրական մեթոդների ընտրության և կիրառման հարցերում աջակցություն:

Գիտական կադրերի պատրաստում և որակավորում

  • ասպիրանտների և հայցորդների հետ նախապատրաստական աշխատանքի կազմակերպում,
  • ասպիրանտուրայի ընդունելության քննությունների կազմակերպում,
  • կրթության 3-րդ աստիճանի կրթական ծրագրերի կազմակերպում,
  • կրեդիտային դասընթացների կազմակերպում,
  • ընթացիկ և ամփոփիչ ատեստավորման, որակավորման քննությունների կազմակերպում,
  • գիտական թեմաների, ատենախո­սու­թյունների թեմաների քննարկման, փոր­ձա­քննության և հաստատման գործընթացի կազմակերպում:

Գրանտային ծրագրերի աջակցություն

  • ԵՊԲՀ հետազոտական դրամաշնորհային գործընթացի և գիտական համագործակցության աջակցություն:
  • Միջազգային գիտական համագործակցության զարգացման և ընդլայնման համար տեղեկատվական դաշտի ապահովում:
  • Դրամաշնորհային ծրագրերի փնտրում, ստացված տեղեկատվության մշակում և հայտերի առաքում.
    • հետազոտական ծրագրեր,
    • կրթաթոշակային և մասնագիտական հմտությունների խորացման ծրագրեր,
    • գիտաժողովներին և սեմինարներին մասնակցության ծրագրեր,
    • ամառային դպրոցներ և այլ երիտասարդական ֆորումներ,
    • փոխանակային ծրագրեր,
    • բժշկագիտության բնագավառում նվաճումներձեռքբերումներ և այլ նորություններ:
  • «Գիտական միջոցառումներ և երիտասարդ գիտնականների դպրոցներ» գիտական միջոցառումների նախագծերի մշակում, դրամաշնորհների կազմակերպում և ծրագրերի իրականացում:
  • հեռահար դասընթացների, դրամաշնորհների տեղեկատվական սեմինարների կազմակերպում:

Անհրաժեշտ ձևաթղթեր

 

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...