• Հայ
  • Рус
  • Eng

Նպատակը

ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհուրդը ստեղծվել և գործում է բժշկական համալսարանում (ԳՀԿ, ամբիոններ, կլինիկաներ) իրականացվող գիտահետազոտական գործունեության պլանավորման և համակարգման նպատակով: 

Խնդիրները

  • համալսարանի գիտական ուղղությունների և գիտական ծրագրերի քննարկում ու հաստատում,
  • համալսարանի ԳՀԿ-ի և ամբիոնների պլանային թեմաների, ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների քննարկում ու հաստատում,
  • ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի դիմորդների երաշխավորում և նրանց հաշվետվությունների քննարկում,
  • հայցորդների ատենախոսությունների պլան-անոտացիաների քննարկում և հաստատում, նախնական փորձաքննությունների իրականացում և եզրակացության հաստատում,
  • ատենախոսությունների կատարման ընթացքի և ստացված արդյունքների քննարկում,
  • համալսարանի աշխատակիցների կողմից հրապարակման կամ մրցույթի ներկայացման նպատակով նախագծերի, մենագրությունների, գիտական, գիտամեթոդական ձեռնարկների, գյուտերի, երկարատև գործուղումների և նման այլ հայտերի քննարկում և երաշխավորում,
  • կրթության և գիտության նախարարության մրցույթով հաստատված ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող գիտական նախագծերի կատարման ընթացքի և հաշվետվությունների քննարկում ու հաստատում:
  • երիտասարդ գիտնականների խորհրդի (ԵԳԽ) և ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) գործունեության կոորդինացում,
  • գիտական համաժողովների և այլ գիտական միջոցառումների ծրագրերի քննարկում և հաստատում:

Գիտակոորդինացիոն խորհրդի կանոնակարգ


Գիտակոորդինացիոն խորհրդի կազմը 


ԳԿԽ փորձագիտական հանձնաժողովները

1. Տեսական բժշկություն

2. Մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն, ուռուցքաբանություն

3. Վիրաբուժություն

4. Ներքին հիվանդություններ

5. Ստոմատոլոգիա, ԼՕՌ և աչքի հիվանդություններ

6. Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում

7. Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն, բժշկական հոգեբանություն

8. Առաջնային փաստաթղթերի, նյութի և մեթոդների ստուգման 

9. Էթիկայի կոմիտե

 


Գիտակոորդինացիոն խորհրդի փորձագիտական հանձնաժողովների գործունեությունը կանոնակարգող ուղեցույց


Անհրաժեշտ ձևաթղթեր


Գիտակոորդինացիոն խորհրդի

2019թ. մարտի 6-ի նիստի

(ժամը 15.00-ին6-րդ լսարանում)

Օրակարգ

 

 

1. ՀՀ Գիտության Կոմիտեի կողմից մշակված «ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՏԱՐԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ» կարգի քննարկում

               ԶեկուցողԳիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կ.Բ. Ենկոյան

 

2. Ատենախոսական աշխատանքների թեմաների և նախնական փորձաքննությունների վերաբերյալ փորձագիտական հանձնաժողովների եզրակացությունների հաստատում

  • «Ստոմատոլոգիա, ԼՕՌ և աչքի հիվանդություններ» փորձագիտական հանձնաժողովի նախագահ` պրոֆ.Հ.Յու. Տեր-Պողոսյան
  • «Ներքին հիվանդություններ» փորձագիտական հանձնաժողովի նախագահ` պրոֆԱ.Մ. Մինասյան

 

3. Ընթացիկ հարցեր 

 

ԳԿԽ գիտքարտուղար, կ.գ.թ. Գոհար Փարսադանյան
Հեռ. (+374 60) 621 221; ներքին 2-21;
Էլ. փոստ՝ science@ysmu.am

Եթե այսպես վերաբերվեն մեր բժիշկներին, 10-15 տարի հետո կմնանք «խոպանչի» բժիշկների հույսին. Արմեն Մուրադյան

12.06.2019