• Հայ
  • Рус
  • Eng

Ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող ուսանողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական ծրագրով նախատեսված առարկաներից քննությամբ, տարբերակված ստուգարքով և ստուգարքով՝ թեստային և բանավոր եղանակներով: Ընթացիկ և ամփոփիչ ատեստավորման թեստային քննություններն անցկացվում են կենտրոնացված, ավելի քան 250 համակարգիչ ունեցող համակարգչային լսարաններում: Ատեստավորման բանավոր եղանակը կիրառվում է հիմնական մասնագիտական առարկաներից՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կուրսերում և ամփոփիչ ատեստավորման ժամանակ (3-րդ փուլ): Դեղագիտական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներն ամփոփիչ ատեստավորման բանավոր քննության փոխարեն կարող են, իսկ հանրային առողջության ֆակուլտետի ուսանողները պարտավոր են պաշտպանել մագիստրոսական թեզ: Համալսարանում ներդրվել են բազմաբաղադրյալ գնահատման մի շարք համակարգեր: Ատեստավորման բոլոր եղանակաների դեպքում կիրառվում է գնահատման 10-միավորանի համակարգ՝ «գերազանց» (10-9), «լավ» (8-7), «բավարար» (6-5) և «անբավարար» (4-1) գնահատականներով: Ստուգարքի դեպքում գործում է գիտելիքի (և/կամ հմտությունների) ոչ տարբերակված գնահատումը. արդյունքը գնահատվում է «ստուգված» կամ «չստուգված» գնահատականով: Քննությունը, տարբերակված ստուգարքն անբավարար կամ ստուգարքը «չստուգված» ստանալու դեպքում ուսանողն իրավունք ունի դրանք վերահանձնելու մարումների շրջանում: Երկրորդ մարման ժամանակ անհաջողության դեպքում ուսանողն ունի քննությունը (տարբերակված ստուգարքը կամ ստուգարքը) վերահանձնելու ևս երկու հնարավորություն, սակայն ոչ ուշ, քան մինչև ավարտական կուրսի մեկնարկը: Երկրորդ մարման շրջանից հետո գումարային 12 կրեդիտից ավելի ակադեմիական պարտքի առկայության դեպքում ուսանողը հեռացվում է համալսարանից՝ հաջորդ տարի վերականգնվելու հնարավորությամբ (բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակի): Ուսանողը չի փոխադրվում ավարտական կուրս, եթե ունի ակադեմիական պարտք: 

Ամփոփիչ ատեստավորում: Այն եռափուլ է:

Առաջին փուլում գնահատվում է շրջանավարտի մասնագիտական, գործնական պատրաստվածության աստիճանը: Այն անցկացվում է համալսարանի սիմու­լյա­ցիոն կենտրոններում և կլինիկական բազաներում, որտեղ իրականացվել է ուսուց­ման գործընթացը: Առաջին փուլում ուսանողին հնարավորություն է տրվում հաջոր­դա­բար ցուցադրելու մասնագիտական գործունեությանը վերաբերող անհրաժեշտ բո­լոր հմտությունները՝ այդ նպատակի համար օգտագործելով վարժասարքեր, մուլյաժ­ներ, ֆանտոմներ, սիմուլյատորներ, բժշկական սարքավորումներ, լաբորատոր տվյալներ և սարքավո­րում­ներ, ԷՍԳ, ռենտգենագիր, դեղահումք, ազդանյութեր և այլն: Գործնական հմտու­թ­յունների տիրապետման աստիճանն ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետներում գնահատվում են «գերազանց» (10-9), «լավ» (8-7), «բավարար» (6-5) և «անբավարար» (4-1), իսկ դեղագիտական ֆակուլտետ­ում՝ «ստուգված» կամ  «չստուգված» գնահատականներով: Հանրային առողջության ֆակուլտետում այս փուլը բացակայում է:

Երկրորդ՝ համակարգչային թեստավորման փուլում հիմնական մասնագիտական առարկաներից գնահատվում է շրջանավարտի տեսական պատրաստվածության աստիճանը: Շրջանավարտի կլինիկական, մասնագիտական մտածելակերպը ստու­գե­­լու և գնահատելու նպատակով կիրառվում են տարաբնույթ և տարատեսակ թես­տա­­յին հարցեր: Յուրաքանչյուր առարկայից թեստային քննությունների արդյունք­նե­րը գնահատվում են «գերազանց» (10-9), «լավ» (8-7), «բավարար» (6-5) և «անբավարար» (4-1):

Որևէ առարկա­յի գործնական հմտությունից կամ առարկայական թեստային քննու­­թյունից անբա­վա­րար ստա­ցած կամ այն չհանձնած շրջանա­վարտին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի բանավոր քննությանը (կամ մագիստրոսական թեզի պաշտպանությանը):

Երրորդ փուլում հիմնական մասնագիտական առարկաներից բանավոր քննության կամ մագիստրոսական թեզի (տե՛ս «ԵՊԲՀ-ում ամփոփիչ ատեստավորում անցկաց­նելու կարգը») միջոցով գնահատվում է շրջանավարտի ընդհանուր պատրաստ­վա­ծության և բժշկական մտածելակերպի մակարդակը: Բանավոր քննությունների արդ­յունքները գնահատվում են «գերազանց» (10-9), «լավ» (8-7), «բավարար» (6-5) և «անբավարար» (4-1):

Բանավոր քննության կամ մագիստոսական թեզի պաշտպանության անբավարար գնահատականի դեպքում շրջանավարտին չի շնորհվում որակավորում, այլ թույլատրվում է հաջորդ տարի կրկին մասնակցել այդ փուլին:

Ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների շրջանավարտների համար ամփոփիչ ատեստավորման բոլոր փուլերի, իսկ մնացած ֆակուլտետների  շրջանավարտների համար միայն երկրորդ և երրորդ փուլերի արդյունքների հիման վրա ձևավորվում է եզրա­փակիչ գնահատական և շնորհվում համապատասխան որակավորում:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր