• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ գնումների բաժինը ձևավորվել է 2011 թվականին:

Բաժնի հիմնական գործառույթը ՀՀ «Գնումների մասին» օրենքին համապատասխան համալսարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերումն է: Վերոհիշյալ գործառույթի իրականացման նպատակով բաժինը ռեկտորի հրամաններով սահմանված պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված ՀՀ «Գնումների մասին» օրենքին համապատասխանող գնման հայտերի հիման վրա կազմակերպում է մրցույթներ, կնքում պայմանագրեր՝ եռամսյակային կտրվածքով լիազոր մարմնին ներկայացնելով իրականացված գնումների վերաբերյալ հաշվետվություններ: Բաժնի աշխատանքի արդյունքում ընդլայնվում է գնման գործընթացների մասնակիցների շրջանակը, ինչի հետևանքով  մասնակիցների միջև առաջանում է մրցակցություն, և, որպես հետևանք, պահանջված ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք է բերվում տվյալ պահին շուկայում գործող նվազագույն գնով:

Համալսարանի կողմից հայտարարվող մրցույթներին, հրապարակվող արձանագրություններին կարող եք ծանոթանալ procurement.am կայքից:

Բաժնի պետ՝ Ռուբեն Եգանյան

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում բացվեց Քրիստափոր Պետրոսյանի կիսանդրին

16.11.2018
Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում բացվեց Քրիստափոր Պետրոսյանի կիսանդրին