• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ գրադարանը բժշկական առաջին գրադարանն է հանրապետությունում: Այն հիմնադրվել է 1930թ. և ունենցել է 5500 գիրք:

Ներկայումս գրադարանն ունի 511935 գիրք և 7745 ընթերցող` պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան անձնակազմ, ուսանողներ, ասպիրանտներ, օրդինատոր­ներ, մագիստրոսներ, առողջա­պա­հու­թյան համակարգի աշխատակիցներ:

Գրքային հարստությունն իր մեջ ներառում է՝

  • գրապահոց (մենագրություններ, գիտական աշխատություններ, սեղմագրեր, ատենախոսություններ, պարբերական մամուլ),
  • ուսումնական գրականություն,
  • օտարալեզու գրականություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն),
  • ընթերցասրահի ուսումնական, տեղեկատվական բնույթի գրքեր:

 

Առանձին հոգածությամբ են պահպանվում առաջին դասագրքերը, երախտավոր բժիշկների մակագ­րու­թյամբ գրքերը: Գրադարանը սերտորեն համագործակցում է ուսումնամեթոդական վարչության, դեկանատ­ների, ամբիոն­ների, ուսանողական խորհրդարանի հետ:

Գրադարանն ապահովված է Wi-Fi ինտերնետային կապով:

ԵՊԲՀ-ի էլեկտրոնային գրադարանից օգտվելու համար դիմել  www.ysmubooks.am ինտերնետային հասցեով:

Գրադարանից օգտվելու կարգը

Գրադարանից օգտվելու իրավունք ունեն համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները: Հանրապետության պետական բուհերի ուսանողները, այլ կազմակերպությունների աշխատակիցները կարող են օգտվել միայն ընթերցասրահից ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի համաձայնության դեպքում:

  • Գրադարանում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, 3x4 չափի մեկ լուսանկար, վճարովի համակարգում սովորողները՝ վարձավճարի մուծման կտրոն:
  • Ուսանողներին դասագրքերը տրվում են ուսումնական ծրագրերին համապատասխան` մինչև առար­կայի ավարտը: Գիրքը ժամանակին չվերադարձնելու դեպքում ընթերցողը չի սպասարկվում:
  • Գիրքը կորցնելու կամ վնասելու դեպքում ընթերցողից պահանջվում է նույն գրքից կամ գրադարանին անհրաժեշտ համարժեք այլ գիրք:
  • Ընթերցասրահում սպասարկումը կատարվում է ուսանողական տոմսերով:
  • Ընթերցասրահում ուսումնական գրականությունից բացի կարելի է պատվիրել լրացուցիչ բազմաբնույթ գրականություն:
  • Մեկ օրինակ գրքից, տեղեկատու հրատարակություններից, ատենախոսություններից, հազվագյուտ գրքերից, պարբերականներից կարելի է օգտվել միայն ընթերցասրահում:

       Գրադարանը գտնվում է լաբորատոր մասնաշենքի 2-րդ հարկում:

Գրադարանն աշխատում է՝

Օրեր

Ժամեր

երկուշաբթի-ուրբաթ

09:00 – 17:00

   

Ընթերցասրահն աշխատում է՝

                        Օրեր

Ժամեր

երկուշաբթի-ուրբաթ

09:00 – 22:00

Շաբաթ

09:00 – 15:00

 

 

 

 

Հեռ.՝                37411621029

Էլ. փոստ՝       library@ysmu.am 

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր