• Հայ
  • Рус
  • Eng

Համալսարանական ուսանողական հանրակացարանները (երկու մասնաշենք) տեղակայված են Երևանի Զեյթուն թաղամասում՝ համալսարանից 5 կմ հեռավորության վրա, տրանսպորտային միջոցներով ճանապարհի տևողությունը    10-12 րոպե է:

Հանրակացարանների բոլոր սենյակները կահավորված են և համալրված անհրաժեշտ պարագաներով: Մասնաշենքերում խոհանոցները, սանհանգույցները և լոգարանները տեղակայված են հարկերի երկու թևերում: Մասնաշենքի առաջին հարկում գործում են նաև ընդհանուր օգտագործման լվացքատներ:

Հանրակացարանների առաջին հարկում գործող հարմարավետ ճաշարանում ուսանողներին տրամադրվում է անվճար նախաճաշ: Համակարգչային սրահն ապահովված է անվճար ինտերնետային կապով: Մասնաշենքերում կան ընթերցանության և քննարկումների համար նախատեսված սրահներ:

 

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր