• Հայ
  • Рус
  • Eng

Հանրային առողջության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին:

Հանրային առողջության ֆակուլտետում գործում են մագիստրոսական ծրագրեր երկու տարբեր որակավորմամբ` հանրային առողջապահության մագիստրոս (MPH) և կառավարման մագիստրոս (Executive MBA):

Հանրային առողջապահության մագիստրոս (MPH) մասնագիտության կրթական ծրագրերն են`

  • Առողջապահության կազմակերպում և կառավարում,
  • Համաճարակաբանություն,
  • Շրջակա միջավայրի հիգիենա:

Ծրագրերի տևողությունը 1,5 տարի է: Ուսուցումը կազմակերպվում է աշխատանքային օրերին՝ 15:00-ից մինչև 19:00:

       Կառավարման մագիստրոս (Executive MBA) մասնագիտության կրթական ծրագիրն է՝

  • Բուժհաստատությունների կառավարում:

Ծրագրի տևողությունը 1 տարի է: Ուսուցումը կազմակերպվում է շաբաթական երկու օր` ուրբաթ և շաբաթ, ժամը 14:30–ից մինչև 20:30-ը:

Հանրային առողջության մագիտսրոսական ծրագրերը կազմված են Հանրային աողջապահության դպրոցների միության (Association of Schools of Public Health (ASPH) www.asph.org) կողմից հանրային առողջապահական ծրագրերի վերաբերյալ սահմանված հանձնարարականների հիման վրա:

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերն ավարտվում են մագիստրոսական թեզի պաշտպանությամբ: Ուսուցման առաջին կիսամյակը ներառում է հանրային առողջապահության ոլորտի հիմնական դասընթացների ուսուցումը: Ուսուցման շարունակությունը կազմված է մասնագիտական դասընթացներից՝ ըստ ուսանողի կողմից ընտրված կրթական ծրագրի:

Դասախոսական կազմ

Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը ներառում է ինչպես ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, այնպես էլ հրավիրված մասնագետներ, ովքեր ունեն համապատասխան կրթություն և նշանակալի փորձ հանրային առողջապահության և կառավարման բնագավառներում: Դասախոսները հրավիրվում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից` Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, FMD K&L Europe և այլն:

Առողջապահության կազմակերպման և կառավարման մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ ՀՀ-ում և այլ երկրներում առողջապահական համակարգերի, առողջապահական ծառայությունների,  բուժհաստատությունների գործունեության և արդյունավետ կառավարման վերաբերյալ: Ծրագրի միջդիսցիպլինար մոտեցումը զարգացնում է աշխատանքի կազմակերպման և կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև առոջապահության ռազմավարության ճիշտ ընտրության և մշակման հմտություններ և կարողություններ: Ծրագրի շրջանակներում ներկայացվում են առողջապահական համակարգի խնդիրների հայտնաբերման, գնահատման և դրանց լուծման սկզբունքները, ինչպես նաև ձևավորվում են բնակչության առողջության վերաբերյալ ցուցանիշների վերլուծության և ստացված տվյալների հիման վրա անհատի և բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված առողջապահական ծրագրեր մշակելու, իրականացնելու և գնահատելու հմտություններ:

«Առողջապահության կազմակերպում և կառավարում»

մագիստրոսական կրթական ծրագիր (1,5 տարի)

 

Տարի

Տեսական դասընթացներ

 

Մասնագիտական դասընթացներ

 

I տարի

 

կենսավիճակագրություն I

շրջակա միջավայրի հիգիենա

համաճարակաբանություն I

կենսավիճակագրություն II

բիոէթիկա

համաճարակաբանություն II 

 

հանրային առոջապահական խնդիրների լուծման հարացույց

տվյալների կառավարում

առողջապահության կազմակերպում

ապացուցողական բժշկության հիմունքները

քանակական հետազոտության մեթոդներ

սոցիալական և վարքային գիտությունները հանրային առողջապահության ոլորտում

առողջապահության կառավարման հիմունքները

առողջապահության կառավարում

առողջապահական ծրագերի պլանավորում և իրագործում

առողջապահական համակարգերի համեմատում

որակական հետազոտության մեթոդներ

առողջապահական ծրագերի վերահսկում և գնահատում    

առողջապահական համակարգի ֆինանսավորում և էկոնոմիկա

մարդկային ռեսուրսների կառավարում առաջնորդություն

հետազոտական սեմինար

II տարի

առողջապահական իրավունք

կազմակերպական վարքագիծ

որակի կառավարում

առողջապահության մարքետինգ բուժհաստատությունների կառավարում առողջապահության քաղաքականության մաշակում

մագիստրոսական թեզի նախապատրաստական փուլ մագիստրոսական թեզի պաշտպանություն

 

Համաճարակաբանության մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների էթիոպաթոգենեզի, ռիսկի գործոնների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և անցկացման, ներհիվանդանոցային վարակների, իմունականխարգելման, ինչպես նաև համաճարակաբանական վերահսկողության վերաբերյալ` ուղղված բնակչության շրջանում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների կանխարգելմանն ու վերահսկմանը: Ծրագիրը կազմված է եվրոպական և ամերիկյան համաճարակաբանության դպրոցների ժամանակակից սկզբուքների և մոտեցումների հիման վրա: Համաճարակաբանության կրթական ծրագիրը զարգացնում է նաև գիտական հետազոտությունների կազմակերպման, իրականացման, մշտադիտարկման և ստացված տվյալների վերլուծության և գնահատման կարողությունները:

Շրջակա միջավայրի հիգիենայի մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ շրջակա և աշխատանքային միջավայրի բնական, սոցիալական և անտրոպոգեն գործոնների, մարդու օրգանիզմի վրա այդ գործոնների ազդեցության մեխանիզմների և պատճառահետևանքային կապերի, դրանց բարենպաստ և անբարենպաստ ազդեցության, ինչպես նաև վնասակար գործոնների նորմավորման, ուսումնասիրության և գնահատման վերաբերյալ` ուղղված բնակչության առողջության ամրապնդմանն ու պահպանմանը: Ծրագիրը զարգացնում է շրջակա միջավայրի տարբեր օբյեկտների և գործոնների ռիսկի գնահատման, ինչպես նաև դրանց հիգիենիկ վերլուծության կարողությունները:

Բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքներ և հմտություններ բժշկական հաստատությունների կառավարման առանձնահատկությունների, ժամանակակից կառավարման մոդելների, առողջապահական տեղեկատվական համակարգերի, մարքեթինգի, ինչպես նաև հաստատության տարբեր մակարդակներում աշխատանքի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ: Ծրագիրը զարգացնում է հմտություններ ֆինանսների, մարդկային ռեսուրսների և գործընթացների կառավարման, ինչպես նաև ռազմավարական կառավարման վերաբերյալ: Ներկայացվում են նաև հիվանդների և նրանց հարազատների սպասարկման կառավարման սկզբունքները, ինչպես նաև հիվանդանոցների հավատարմագրման համար անհրաժեշտ գործընթացները: Ծրագիրը տրամադրում է գործնական գիտելիքներ և հմտություններ բիզնես նախագծերի մշակման և իրականացման սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնում է մրցունակ բիզնես նախագծի կազմման և ներկայացման հմտությունները:

«Բուժհաստատությունների կառավարում»

մագիստրոսական կրթական ծրագիր (1 տարի)

 

Տարի

Մասնագիտական դասընթացներ

 

1

 

ժամանակակից կառավարման հիմունքներ

ռազմավարական կառավարում

մարքեթինգի կառավարում

գործընթացների կառավարում

մարդկային ռեսուրսների կառավարում

առողջապահության կազմակերպում/առաջադեմ կառավարչական հմտություններ (էլեկտիվ)

կազմակերպական վարքագիծ և առաջնորդություն

բիզնես նախագիծ

գործառնական կառավարում

վարքագծային տնտեսագիտություն և հաճախորդների սպասարկման կառավարում

ՏՏ համակարգերի կառավարում

հաշվապահություն և ֆինանսների կառավարում

բուժհաստատությունների կառավարում/առաջադեմ կազմակերպչական հմտություններ (էլեկտիվ)

բիզնես նախագիծ

արտադրական պրակտիկա

մագիստրոսական թեզի պաշտպանություն

Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ այլ բուհերից (բակալավրի աստիճանը պարտադիր է): Բժշկական կրթությամբ դիմորդները կարող են դիմել բոլոր մագիստրոսական ծրագրերին, իսկ ոչ բժշկական կրթությամբ դիմորդները` միայն «Առողջապահության կազմակերպում և կառավարում» և «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրերին:

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագիրն ավարտելուց հետո կլինիկական օրդինատուրա նախատեսված չէ:

  Հանրային առողջապահության մագիստրոսը պետք է պատրաստ լինի իրականացնելու  հետևյալ գործառույթները՝

ա) գիտահետազոտական,

բ) գիտաարտադրական և ծրագրային,

գ) կազմակերպչական-կառավարչական և վարչական,

դ) մանկավարժական և քարոզչական,

ե) մասնագիտական գործառույթներ (համաձայն նեղ մասնագիտական որակավորման):

       Հանրային առողջապահության մագիստրոսական կրթական ծրագրերն ավարտելուց հետո շրջանավարտը պետք է կարողանա.

  1. Կիրառել հանրային առողջապահության հիմնարար գիտելիքը հանրային առողջապահության ռազմավարության մշակման և խնդիրները լուծելու համար՝ օգտագործելով համաճարակաբանության, կենսավիճակագրության, շրջակա և աշխատանքային միջավայրի հիգիենայի, կառավարման, սոցիալական և վարքային գիտությունների սկզբունքներն, առաջնորդվելով գիտական և հետազոտական էթիկայի սկզբունքներով:
  2. Սահմանել երկրների առջև ծառացած հիմնական առողջապահական խնդիրները, բացահայտել այդ խնդիրների առաջացման պատճառները և տեղեկատվություն ստանալու աղբյուրները, ինչպես նաև առաջարկել հնարավոր լուծումների տարբերակներ, մշակել և գնահատել ռազմավարական մոտեցումներ` տնտեսական, քաղաքական, վարչական, իրավական և սոցիալական հետևանքները գնահատելու համար:
  3. Ստանալ, ըստ արժանավույն մեկնաբանել և գնահատել առողջապահական տվյալները, որոնք հասանելի են տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ միջոցներով:
  4. Նախագծել, իրականացնել և գնահատել առողջապահական և կանխարգելիչ ծրագրեր և միջոցառումներ, ինչպես նաև պլանավորել և ներկայացնել ծրագրի մրցունակ առաջարկ:
  5. Կիրառել համապատասխան ծրագրային նախագիծ, քանակական և որակական հետազոտության մեթոդներ՝ առողջապահական ռազմավարությունը վերլուծելու, ինչպես նաև առողջապահական և կանխարգելիչ ծրագրերն արդյունավետ գնահատելու համար, նպատակային օգտագործել տվյալները՝ խնդիրները բացահայտելու և լուծելու համար, ինչպես նաև գնահատել տվյալների ամբողջականությունը և համադրելիությունը:
  6. Վերլուծել հետազոտության արդյունքների որակը և գնահատել կիրառելիությունը առողջապահական համակարգում:
  7. Վերլուծել և գնահատել բնակչության առողջական վիճակը և ժողովրդագրական տվյալները՝ ըստ հիվանդացության, հիվանդությունների տարածվածության, կառուցվածքի, մահացության և կյանքի տևողության ցուցանիշների:
  8. Վերլուծել և գնահատել առողջապահական համակարգի և առողջապահական հիմնարկների ֆինանսավորումը և կառուցվածքը:
  9. Ցուցաբերել հանրային առողջապահության ոլորտում ղեկավարին բնորոշ հմտություններ և որոշում կայացնելու ունակություններ՝ պահպանելով վարվելակերպի և արհեստավարժության սկզբունքները: Կիրառել առողջապահության կազմակերպման և կառավարման, ինչպես նաև համակարգային մտածելակերպի սկզբունքները՝ հանրային առողջապահական կա­ռույց­ների գործունեությունը, առողջապահական ծրագրերի իրականացումը կազմակերպե­լու, ինչպես նաև ռազմավարություն մշակելու և հանրային առողջապահական հիմնա­խնդիր­ները լուծելու համար:
  10. Արդյունավետորեն մշակել, վերլուծել և գնահատել առողջապահության ռազմավարությունը՝ բնակչության առողջությունը բարելավելու և հանրային առողջապահական խնդիրները լուծելու նպատակով:

Բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը պետք է կարողանա.

  1. Կառավարել գործընթացները` համատեղելով տեսական գիտելիքները և գործնական հմտությունները` կիրառելով առանցքային հասկացությունները, ինչպես նաև կառավարման ժամանակակից տեսությունները և սկզբունքերը:
  2. Դիմակայել դժվարություններին` բացահայտելով և լուծելով բարդ բիզնես իրավիճակներ՝ կիրառելով վերլուծական և ձեռնարկատիրական հմտություններ և առաջարկելով խնդիրների նորարարական լուծումներ:
  3. Մշակել և զարգացնել բիզնեսի կառավարման և զարգացման հեռանկարային երկարաժամկետ ռազմավարություններ:
  4. Կիրառել համապատասխան ֆինանսկան կառավարման մեթոդներ և վերլուծական հմտություններ կազմակերպության գործառնական և ռազմավարական կառավաման խնդիրների վերաբերյալ:
  5. Աշխատել անհատապես և թիմում, անցկացնելով բիզնես հետազոտություն, և քննադատորեն գնահատել հայտնաբերված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով հետազոտության արդյուքները:
  6. Կիրառել առաջնորդության հմտություններ և դրսևորել համապատասխան համագործակցային վարք՝ ձգտելով ինքնազարգացմանը և ինքնագիտակցության բարձրացմանը:
  7. Գործնական աշխատանքում ինտեգրել միջազգային բիզնեսի մշակութային, էթիկական և սոցիալական համատեքստը:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր