• Հայ
  • Рус
  • Eng

ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ

  • Ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի սովորողների, հայցորդների (այսուհետ՝ հետազոտողներ) հայերեն առկա ուսուցման համակարգի համար սահմանվում է 1.000.000 (մեկ միլիոն) դրամ տարեկան վճարի չափ:
    Սույն կետով սահմանված անձանց համար տարեկան ուսման վճար չի սահմանվում, եթե վերջիններս Համալսարանի աշխատող կամ զինծառայող հետազոտողներ են:
  • Հետազոտողների հայերեն հեռակա ուսուցման համակարգի համար և հետազոտող հայցորդների հայերեն ուսուցման համակարգի համար սահմանվում է 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) դրամ տարեկան վճարի չափ:
    Սույն կետով սահմանված անձանց համար տարեկան ուսման վճար չի սահմանվում, եթե վերջիններս Համալսարանի աշխատող կամ զինծառայող հետազոտողներ են:
  • Հետազոտողների օտար լեզուներով առկա ուսուցման համակարգի, այդ թվում «ՀՀ ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոններով» ընդունված ասպիրանտների համար սահմանվում է 2.400.000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) դրամ:
  • Հետազոտողների օտար լեզուներով հեռակա ուսուցման համակարգի, այդ թվում «ՀՀ ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոններով» ընդունված ասպիրանտների համար սահմանվում է 2.000.000 (երկու միլիոն) դրամ:
  • Հետազոտողի կրեդիտային համակարգով հայերենով ուսումնառության համար սահմանվում են վճարի հետևյալ չափերը.
    ա) ընդհանուր ուսումնական կրթամաս (20 կրեդիտ)՝ 75.000 (յոթանասունհինգ հազար) դրամ,
    բ) մասնագիտական ուսումնական կրթամաս (20 կրեդիտ)՝ 75.000 (յոթանասունհինգ հազար) դրամ:
  • Հետազոտողի կրեդիտային համակարգով օտար լեզվով ուսումնառության համար սահմանվում են վճարի հետևյալ չափերը՝
    ա) ընդհանուր ուսումնական կրթամաս (16 կրեդիտ)՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ,
    բ) մասնագիտական ուսումնական կրթամաս (21 կրեդիտ)՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ:
  • Համալսարանի Էթիկայի կոմիտեի փորձաքննության համար սահմանվում են միանվագ վճարի հետևյալ չափերը՝
    ա) անհատ հետազոտողների համար՝ 20.000 (քսան հազար) դրամ,
    բ) կազմակերպությունների համար՝ 50.000 (հիսուն հազար) դրամ:
  • Համալսարանում հետազոտողի որակավորման քննություններին մասնակցելու համար սահմանվում են միանվագ վճարի հետևյալ չափերը՝
    ա) որակավորման քննությունների ընդհանուր կրթական առարկաների համար՝ օտար լեզու և ինֆորմատիկա՝ 20.000 (քսան հազար) դրամ,
    բ) մասնագիտական առարկաների համար՝ 30.000 (երեսուն հազար) դրամ:
  • Համալսարանի աշխատողների և Համալսարանի վճարովի համակարգի հետազոտողների համար որակավորման քննություններն ու Էթիկայի կոմիտեի փորձաքննությունն անվճար են:
  • Միայն նախնական փորձաքննության համար սահմանվում է 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ վճարի չափը:
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվե¬մո-Քարթլի նահանգներում գրանցված ու բնակվող հայազգի, Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած, ծագումով հայ քաղաքացիները, ինչպես նաև ծագումով հայ օտարերկրյա այն քաղաքացիները, որոնց մշտական բնակությունը օտարերկրյա պետությունում վտանգված է (առկա է կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ), հետազոտություն իրականացնելու (ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի, հայցորդության) ուսման վճարը վճարում են սույն կանոնակարգի 26-րդ և 27-րդ կետերով նախատեսված վճարների չափերով:

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...