• Հայ
  • Рус
  • Eng

Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Համալսարանի կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ:

Համալսարանի կառավարման մարմիններն են՝ խորհուրդը, ռեկտորը, գիտական խորհուրդը, ռեկտորատը:

Համալսարանի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով:

Խորհուրդը կազմված է 32 անդամներից և ձևավորվում է Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից:

Համալսարանի խորհրդի հիմնական խնդիրներն են՝ համալսարանի ռեկտորի ընտրությունը, համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունների որոշումը՝ ռեկտորի ներկայացմամբ: Խորհուրդը նաև քննարկում և հաստատում է համալսարանի բյուջեն:

Խորհուրդն ընտրում է խորհրդի նախագահ` իր ընտրության ժամկետով:

Խորհրդի նախագահը վարում է խորհրդի հերթական նիստերը և հետևում` նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Խորհրդի որոշումներից բխող հանձնարարականների կատարմանը:

2015թ.-ի ապրիլի 17-ին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...