• Հայ
  • Рус
  • Eng

Հարգարժան գործընկերներ և համախոհներ


Քաջ գիտակցելով իր դերն ու կարևորությունը՝ Երևանի պետական բժշկական համալսարանը անընդմեջ կատարելագործվում է՝ լավագույն բժշկական կառույց ստեղծելու, գիտության ժամանակակից պահանջներին համապատասխան բժշկական կադրերի պատրաստման և ազգաբնակչությանը բարձրորակ մասնագիտական օգնություն ցուցաբերելու առաջնահերթ գործում: Այս ամենի իրականացման համար ԵՊԲՀ-ն համագործակցում է բազմաթիվ կրթօջախների և առողջապահների հետ ողջ աշխարհում: Նշյալ ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ-ն Ձեզ ընձեռում է հնարավորություն մասնակցելու Հրավերքային դասընթացին:

Դասընթացը կանցկացվի տարբեր ամբիոններում, բաժիններում և ԵՊԲՀ կլինիկական հիվանդանոցներում: Ծրագրին հատկացված ժամանակը կծառայի նրան, որ կիսեք Ձեր տեղեկատվությունը նորագույն բժշկական նվաճումների և սարքավորումների մասին Ձեր գործընկերների հետ ի լրումն այն բանի, որ կքննարկեք մի շարք առողջապահական խնդիրներ՝ առնչվող աշխարհին առհասարակ և Հայաստանին մասնավորապես:

Ծրագրի նպատակն է՝

  • դասընթացներ, սեմինարներ, հեռուստակոնֆերանսներ և ցուցադրություններ հրավիրելն ու կազմակերպելը,
  • թե մասնագիտական, թե անձնական հարաբերություններ հաստատելը հայ բժիշկների հետ
  • առողջապահությանը վերաբերող հնարավոր համագործակցության քննարկումը,
  • մտքերի և կարծիքների փոխանակումը,
  • մարդկային ռեսուրսների ցանցի հիմնումը:

Հյուր դասախոսից ակնկալվում է՝

  • մտքերի և կարծիքների փոխանակում հայ բժիշկների և առողջապահության մասնագետների հետ,
  • միանալ բժիշկներին և օգնել նրանց բարելավել առողջապահության որակը Հայաստանում:

 Հյուր դասախոսի դիմում

Խնդրում ենք հաղորդել Ձեր կողմից նախընտրելի թեմաները, և մենք կհոգանք ամենի մասին:

Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ոգեշնչմամբ, խանադավառությամբ և հայրենասիրությամբ նպաստում են միասնական նպատակների իրականացմանը:

Խնդրում ենք փոխանցել սույն տեղեկատվությունը բոլոր շահագրգիռ անձանց:

Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն իրականացվում է կամավորական հիմունքներով/բարեգործական նպատակներով։

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...