• Հայ
  • Рус
  • Eng

ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ
ՉԱՓԵՐԸ


Համալսարանի ինտերնատուրայում հայերեն ուսուցման համար սահմանվում են ուսման վճարի հետևյալ չափերը՝
ー ընդհանուր պրակտիկայի բժիշկ և ստոմատոլոգ մասնագիտությամբ՝ 1.000.000 (մեկ միլիոն) դրամ.
ー ընդհանուր պրակտիկայի դեղագետ մասնագիտությամբ՝ 800.000 (ութ հարյուր հազար) դրամ:

Համալսարանի ինտերնատուրայում օտարերկրացի հայազգի սովորող-ների հայերեն և ռու¬¬¬սերեն ուսուցման համար սահմանվում են վճարի հետևյալ չափերը՝
ー Համալսարանն ավարտած ընդհանուր պրակտիկայի բժիշկ և ստոմատոլոգ մասնագիտությամբ ինտերների համար՝ 1.100.000 (մեկ միլիոն հարյուր հազար) դրամ, դեղագետ ինտերների համար՝ 900.000 (ինը հարյուր հազար) դրամ,
ー այլ բուհեր ավարտած ընդհանուր պրակտիկայի բժիշկ և ստոմատոլոգ մասնագիտությամբ ինտերների համար՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամ, դեղագետ ինտերների համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) դրամ:

Համալսարանի ինտերնատուրայում օտարերկրացի սովորող¬ների անգլերեն ուսուցման համար սահմանվում են վճարի հետևյալ չափերը՝
ー Համալսարանն ավարտած ընդհանուր պրակտիկայի բժիշկ և ստոմատոլոգ մասնագիտությամբ ինտերների համար՝ 1.300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար), դեղագետ ինտերների համար՝ 1.000.000 (մեկ միլիոն),
ー այլ բուհեր ավարտած ընդհանուր պրակտիկայի բժիշկ և ստոմատոլոգ մաս-նագիտությամբ ինտերների համար՝ 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) դրամ, դեղագետ ինտերների համար՝ 1.100.000 (մեկ միլիոն մեկ հարյուր հազար) դրամ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված ու բնակվող հայազգի, Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած, ծագումով հայ քաղաքացիները, ինչպես նաև ծագումով հայ օտարերկրյա այն քաղաքացիները, որոնց մշտական բնակությունը օտարերկրյա պետությունում վտանգված է (առկա է կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ), ինտերնատուրայի ուսման վճարը վճարում են սույն կանոնակարգի 21-րդ կետով սահմանված վճարի չափերով:

Օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում ինտերնատուրայի սովորողի ուսման վճարը սահմանվում է սույն կանոնակարգի 21-րդ կետով սահմանված հայերեն ուսուցման վճարի չափերով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուն հաջորդող կիսամյակից:

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...