• Հայ
  • Рус
  • Eng

Հարգելի´ սովորողներ

 

Տեղեկացնում ենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2017 թվականի հոկտեմբերի 16-ից գործում է իրավաբանական կլինիկա, որի նպատակն է ուսանողներին անվճար հիմունքներով տրամադրելու անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն ներհամալսարանական կրթական կյանքում ծագող և իրավական լուծում պահանջող զանազան հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, նման խնդիրները կարող են վերաբերվել ուսման համար սահմանված  վարձավճարի զեղչերին, ակադեմիական պարտքերի լրացման ընթացակարգային հիմնախնդիրներին, կրթական գործընթացի առավել արդունավետ կազմակերպման հիմքերի բարելավմանը և ուսանող-համալսարան իրավական կապի առավել ակտիվ գործարկմանն ուղղված ցանկացած խնդրին:

Կլինիկայում երաշխավորվում է փոխանցված տվյալների և տեղեկատվության կոնֆիդենցիալությունը  (խորհրդապահությունը) և մատուցվող իրավաբանական խորհրդատվության համակողմանի բնույթը: Կլինիկային իրավաբանական խորհդատվություն ստանալու նպատակով հասցեագրվող դիմումի օրինակելի ձևը տեղադրված է ստորեւ։

Դիմումներն առձեռն կարող են ներկայացվել համալսարանի իրավաբանական բաժին՝ Տիգրան Խաչիկյանին՝ յուրաքանչյուր հինգշաբթի  ժամը 15:00-ից մինչև 16:30:

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...