• Հայ
  • Рус
  • Eng

                                     Հարգելի´ սովորողներ

 

Տեղեկացնում ենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2017 թվականի հոկտեմբերի 16-ից գործում է իրավաբանական կլինիկա, որի նպատակն է ուսանողներին անվճար հիմունքներով տրամադրելու անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն ներհամալսարանական կրթական կյանքում ծագող և իրավական լուծում պահանջող զանազան հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, նման խնդիրները կարող են վերաբերվել ուսման համար սահմանված  վարձավճարի զեղչերին, ակադեմիական պարտքերի լրացման ընթացակարգային հիմնախնդիրներին, կրթական գործընթացի առավել արդունավետ կազմակերպման հիմքերի բարելավմանը և ուսանող-համալսարան իրավական կապի առավել ակտիվ գործարկմանն ուղղված ցանկացած խնդրին:

Կլինիկայում երաշխավորվում է փոխանցված տվյալների և տեղեկատվության կոնֆիդենցիալությունը  (խորհրդապահությունը) և մատուցվող իրավաբանական խորհրդատվության համակողմանի բնույթը: Կլինիկային իրավաբանական խորհդատվություն ստանալու նպատակով հասցեագրվող դիմումի օրինակելի ձևը  տեղադրված է ստորև:

Դիմումներն առձեռն կարող են ներկայացվել համալսարանի իրավաբանական բաժին՝ Տիգրան Խաչիկյանին՝ յուրաքանչյուր հինգշաբթի  ժամը 15:00-մինչև 16.30:

«Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողով

25.05.2018
...