• Հայ
  • Рус
  • Eng

Կառավարման մագիստրոս (Executive MBA) որակավորմամբ “Բուժհաստատությունների կառավարում” կրթական ծրագիր

Կառավարման մագիստրոսի (Executive MBA) 1 տարվա ինտենսիվ կրթական ծրագիրը իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ, որն ունի ավելի քան 15 տարվա փորձ կառավարման տարբեր բնագավառներում տրամադրում է.

• Ժամանակակից գործնական կառավարչական գիտելիքներ և հմտություններ,
• Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ,
• Գիտելիքներ բժշկական և ոչ բժշկական հաստատությունների կառավարման միջազգային ստանդարտների և մոդելների վերբերյալ,
• Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է և ավարտվում է մագիստրոսական թեզի պաշտպանությամբ, որն միավորում է բիզնես կառավարման հիմնարար գիտելիքները, հմտությունները և մեթոդները մասնագիտական և անձնական համատեքստում: Ծրագիրը տրամադրում է 60 կրեդիտ: Ուսման վճարը կազմում է 1,500,000 դր։

Ծրագիրը ներառում է հիմնական դասընթացներ, մասնագիտական դասընթացներ, բիզնես նախագծի մշակման դասընթաց, արտադրական պրակտիկա և մագիստրոսական թեզի պաշտպանություն: Ուսումնական պլան
Հիմնական դասընթացները վերաբերվում են տարբեր բնագավառների կառավարման սկզբունքներին, կառավարման մոդելներին, հաստատության տարբեր մակարդակներում ընթացող գործընթացների արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների, մարկեթինգի, և ֆինսական կառավարմանը, ինչպես նաև գործունեության ճիշտ կազմակերպմանը:
Մասնագիտական դասընթացները տարբերակված են բժիշկների և ոչ բժշկական կրթություն ունեցող մասնակիցների համար: Բժիշկների համար նախատեսված դասընթացները ընդգրկում են բժշկական հաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման վերաբերյալ դասընթացներ, առողջապահակն իրավունք, առողջության ապահովագրություն: Ոչ բժշկական մասնագիտացված դասընթացները վերաբերվում են այլ բնագավառի հաստատությունների և կազմակերպությունների գործունեության կազմակերպման և կառավարմանը:
Բիզնես նախագծի մշակման դասընթացը տրամադրում է գործնական գիտելիքներ և հմտություններ բիզնես նախագծերի մշակման և իրականացման ժամանակակից սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնում է մրցունակ բիզնես նախագծի կազմման և ներկայացման հմտությունները:
Արտադրական պրակտիկայի ընթացքում ծրագրի մասնակիցները այցելում են բժշկական և ոչ բժշկական հաստատություններ ծանոթանալով այդ հաստատությունների գործառույթներին, կառուցվածքին և կառավարման առանձնահատկություններին:

Դասընթացները գնահատվում են բազմաբաղադրյալ գնահատման համակարգով.

  • Անհատական վերլուծական աշխատանք
  • Անհատական աշխատանքի ներկայացում (Power Point Presentation)
  • Խմբային աշխատանք
  • Համեմատական վերլուծություն
    Ուսուցումը կազմակերպվում է շաբաթական երկու օր` ուրբաթ և շաբաթ, ժամը 14:30–ից մինչև 20:30-ը:

Դասախոսական կազմ
Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքներ գործնական կիրառման բնագավառում:
“Բուժհաստատությունների կառավարում” մագիստրոսական կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը պետք է կարողանա.
1. Կառավարել գործընթացները համատեղելով տեսական գիտելիքները և գործնական հմտությունները կիրառելով առանցքային հասկացությունները, ինչպես նաև կառավարման ժամանակակից տեսությունները և սկզբունքերը:
2. Դիմակայել դժվարություններին բացահայտելով և լուծելով բարդ բիզնես իրավիճներ կիրառելով վերլուծական և ձեռնարկատիրական հմտություններ և առաջարկելով խնդիրների նորարարական լոիծումներ:
3. Մշակել և զարգացնել բիզնեսի կառավարման և զարգացման հեռանկարային երկարաժամկետ ռազմավարություններ: 

4. Կիրառել համապատասխան ֆինանսկան կառավարման մեթոդներ և վերլուծական հմտություններ կազմակերպության գործառնական և ռազմավարական կառավաման խնդիրների վերաբերյալ:
5. Աշխատել անհատապես և թիմում անցկացնելով բիզնես հետազոտություն և հայտնաբերված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով քննադատորեն գնահատել հետազոտության արդյուքները:
6. Կիրառել առաջնորդության հմտություններ եւ դրսևորել համապատասխան համագործաքցային վարք, ձգտելով ինքնազարգացմանը և ինքնագիտակցության բարձրացմանը:
7. Գործնական աշխատանքում ինտեգրել միջազգային բիզնեսի մշակույթային, էթիկական և սոցիալական համատեքստը:

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...