• Հայ
  • Рус
  • Eng

Բարի գալուստ ԵՊԲՀ Կարիերայի Կենտրոն... 

Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բարձրագույն բժշկական կրթության մատուցման ոլորտի առաջատար, ստանձնում է ուսումնառության գործընթացում գտնվող և արդեն պրակտիկ բժշկությամբ զբաղվող երիտասարդ մասնագետների կարիերայի խթանման առաքելությունը:

Կարիերայի Կենտրոնը ծավալում է ուսումնական և կոնսուլտատիվ աշխատանքներ, ապահովելու համար հարազատ բուհի հետ անընդհատ և շարունակական կապի ապահովումը, նպաստելու ուսանողների և շրջանավարտների ինտելեկտուալ, սոցիալալական, մասնագիտական և անձնային հատկանիշների զարգացմանը:

Կարիերայի Կենտրոնի գործիքակազմում առկա են բազմաթիվ ծրագրեր, որոնք ծառաելու են ի նպաստ յուրաքանչյուր ուսանողի և շրջանավարտի թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաներից դուրս:

Կարիերայի Կենտրոնի գործունեության հիմքում դրված են միջազգայնացման, փոխօգնության, ընկերության, համատեղ հետաքրքրությունների բացահայտման և փոխգործակցման գաղափարները:

Կարիերայի Կենտրոնը ապավինելով ԵՊԲՀ հազարավոր արտասահմանցի շրջանավարտների և հայազգի բժիշկների ու գիտնականների ներուժին, ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և երիտասարդ մասնագետներին հասանելի է դարձնում արտերկրի լավագույն փորձն ու բժշկագիտության նորմուծությունները:

Կարիերայի Կենտրոնի հիմնական գործառույթն է հանդիսանալու բժշկագիտական կամպուսի ռեսուրսավորումը, բժշկական կադրերի նախապատրաստումը աշխատաշուկայի պահանջներին, <լավ ուսանողի> և <լավ բժշկի> բրենդի ստեղծումը, կարիերայի զարգացման դասընթացների կազմակերպումը, բժշկակագիտական ոլորտի մասնագետների բազմազանության մեջ լավագույնների դուրսբերումը:

Կարիերայի Կենտրոն. Մենք առաջնորդում ենք ապագան...

 

Կարիերայի Կենտրոնի միջոցառումների հայեցակարգ և ժամանակացույց

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...