• Հայ
  • Рус
  • Eng

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ
ՉԱՓԵՐԸ


Համալսարանի կլինիկական օրդինատուրայում սովորող ՀՀ քաղաքացի, հայերեն ուսուցման համակարգի կլինիկական օրդինատորների համար սահմանվում են հետևյալ տարեկան ուսման վճարի չափերը.
250.000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝
1) ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա,
2) այրվածքաբանություն,
3) թունաբանություն,
4) մանկական ֆթիզիատրիա,
5) ֆթիզիատրիա:


500.000 (հինգ հարյուր հազար) դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝
1) արյունաբանություն,
2) մանկաբուժություն,
3) մանկական ակնաբանություն,
4) մանկական անէսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա,
5) մանկական արյունաբանություն,
6) մանկական գաստրոէնտերոլոգիա,
7) մանկական գինեկոլոգիա,
8) մանկական էնդոկրինոլոգիա,
9) մանկական ինֆեկցիոն հիվանդություններ,
10) մանկական կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա,
11) մանկական հոգեբուժություն,
12) մանկական նեֆրոլոգիա,
13) մանկական նյարդաբանություն,
14) մանկական նյարդավիրաբուժություն,
15) մանկական ուռուցքաբանություն,
16) մանկական պուլմոնոլոգիա,
17) մանկական ռեաբիլիտոլոգիա,
18) մանկական ռևմատոլոգիա,
19) մանկական ստոմատոլոգիա,
20) մանկական սրտաբանություն,
21) մանկական վիրաբուժություն,
22) մանկական վնասվածքաբանություն և օրթոպեդիա,
23) մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն ,
24) մանրէաբանություն,
25) նարկոլոգիա,
26) նեոնատոլոգիա,
27) ռեաբիլիտոլոգիա,
28) տրանսֆուզոլոգիա և արյան պաշարում,
29) ֆիզիոթերապիա:

600.000 (վեց հարյուր հազար) դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝
1) անէսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա,
2) գաստրոէնտերոլոգիա,
3) դեղագիտություն,
4) դեղագործության կազմակերպում,
5) դեղանյութերի տեխնոլոգիա,
6) ընտանեկան բժշկություն,
7) ինֆեկցիոն հիվանդություններ,
8) կինեզոթերապիա,
9) կլինիկական դեղաբանություն,
10) կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա,
11) հոգեբուժություն,
12) հոգեթերապիա,
13) հոմեոպաթիա,
14) մանուալ թերապիա,
15) ներքին բժշկություն,
16) նեֆրոլոգիա,
17) շտապ բուժօգնություն,
18) ուռուցքաբանություն,
19) պուլմոնոլոգիա,
20) ռևմատոլոգիա,
21) ռեֆլեքսաթերապիա,
22) սպորտային բժշկություն:

750.000 (յոթ հարյուր հիսուն հազար) դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝
1) անոթային վիրաբուժություն,
2) դատաբժշկական փորձաքննություն,
3) էնդոկրինոլոգիա,
4) կլինիկական լաբորատոր ախտորոշում,
5) կոսմետոլոգիա,
6) կրծքային վիրաբուժություն,
7) մաշկաբանություն և վեներալոգիա,
8) նյարդաբանություն,
9) նյարդավիրաբուժություն,
10) պրոկտոլոգիա,
11) սեքսապաթոլոգիա,
12) սրտաբանություն,
13) սրտային վիրաբուժություն:

850.000 (ութ հարյուր հիսուն հազար) դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝
1) ակնաբանություն,
2) դիմածնոտային վիրաբուժություն,
3) ընդհանուր վիրաբուժություն,
4) թերապևտիկ ստոմատոլոգիա,
5) ուրոլոգիա,
6) պլաստիկ վիրաբուժություն,
7) վնասվածքաբանություն և օրթոպեդիա,
8) քիթ կոկորդ ականջաբանություն:

1.050.000 (մեկ միլիոն հիսուն հազար) դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝
1) ընտանեկան ստոմատոլոգիա,
2) ճառագայթային ախտորոշում,
3) մանկաբարձություն և գինեկոլոգիա,
4) վիրաբուժական ստոմատոլոգիա,
5) օրթոդոնտիկ ստոմատոլոգիա,
6) օրթոպեդիկ ստոմատոլոգիա:

Օտար լեզվող սովորող ՀՀ քաղաքացի կլինիկական օրդինատորների համար սույն կետով նշված բոլոր մասնագիտությունների համար սահմանվում են 1.300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) դրամ:

Համալսարանի կլինիկական օրդինատուրայում սովորող օտարերկրացի հայազգի կլինիկական օրդինատորների համար սահմանվում են հետևյալ տարեկան ուսման վճարի չափերը՝
ա) Հայերեն և ռուսերեն ուսուցում.
ー Համալսարանն ավարտած օրդինատորների համար՝ 1.100.000 (մեկ միլիոն հարյուր հազար) դրամ,
ー այլ բուհեր ավարտած օրդինատորների համար՝ 1.300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) դրամ:
բ) Անգլերեն ուսուցում.
ー Համալսարանն ավարտած օրդինատորների համար՝ 1.300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) դրամ,
ー այլ բուհեր ավարտած օրդինատորների համար՝ 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) դրամ:

Համալսարանի կլինիկական օրդինատուրայում սովորող օտարերկրացի կլինիկական օրդինատորների համար սահմանվում են հետևյալ տարեկան ուսման վճարի չափերը՝
ա) հայերեն և ռուսերեն ուսուցում.
ー Համալսարանն ավարտած օրդինատորների համար՝ 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամ,
ー այլ բուհեր ավարտած օրդինատորների համար՝ 2.000.000 (երկու միլիոն ) դրամ:
բ) անգլերեն ուսուցում.
ー Համալսարանն ավարտած օրդինատորների համար՝ 2.400.000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) դրամ,
ー այլ բուհեր ավարտած օրդինատորների համար՝ 2.900.000 (երկու միլիոն ինը հարյուր հազար) դրամ:
Առանձնահատուկ անհրաժեշտ դեպքերում օտարերկրացի (այդ թվում ոչ ռեզիդենտ) կլինի¬կական օրդինատորների ուսման վճարի չափը կարող է սահմանվել՝ համաձայն կնքված կրթության մասին պայմանագրի:

Կլինիկական օրդինատուրայում երկրորդ մասնագիտությամբ կրթությունն իրականացվում է միայն վճարովի հիմունքներով, բացառությամբ նպատակային տեղերում սովորող կլինիկական օրդինատորների:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված ու բնակվող հայազգի, Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած, ծագումով հայ քաղաքացիները, ինչպես նաև ծագումով հայ օտարերկրյա այն քաղաքացիները, որոնց մշտական բնակությունը օտարերկրյա պետությունում վտանգված է (առկա է կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ), կլինիկական օրդինատուրայի ուսման վճարը վճարում են սույն կանոնակարգի 14-րդ կետով նախատեսված վճարի չափերով:

Օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում կլինիկական օրդինատորի ուսման վճարը փոփոխվում և սահմանվում է սույն կանոնակարգի 14-րդ կետով սահմանված հայերեն ուսուցման վճարի չափերով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուն հաջորդող կիսամյակից:

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...