• Հայ
  • Рус
  • Eng

Համալսարանի ուսանողները ունեն բացառիկ հնարավորություն ստանալու տարբեր անվանական կրթաթոշակներ: Անվանական կրթաթոշակի հավակնորդների մրցույթի համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

  • բացարձակ գերազանց առաջադիմություն
  • տպագրված գիտական աշխատանքներ
  • օտար լեզվի իմացություն
  • մասնակցություն առարկայական հանրապետական, միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին
  • մասնակցություն ֆակուլտետների, համալսարանի ուսանողական, հասարակական աշխատանքներին


Համալսարանում կան հետևյալ անվանական կրթաթոշակները.


Մխիթար Հերացու անվան
XII դարի հայ մեծանուն գիտնական և բժիշկ, հայկական դասական բժշկության հիմնադիր: Աշխատանքները նվիրված են եղել որոշ ինֆեկցիոն և ջերմությամբ ընթացող հիվանդությունների ներկայացմանը, նրանց առաջացման, հիվանդության կլինիկական ընթացքի, կանխարգելման և բուժման հարցերին: Զբաղվել է նաև միզասեռական ուղիների և այլ հիվանդությունների ուսումնասիրությամբ: 1989թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտը (հետագայում` համալսարան) անվանվել է նրա անունով:

Ռուբեն Սևակի անվան (1885-1915)
Մեծանուն բանաստեղծ և բժիշկ, բազմաթիվ արժեքավոր գործերի հեղինակ։

Հակոբ Հովհաննիսյանի անվան (1875-1937)
Կենսաքիմիկոս, պրոֆեսոր, համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի հիմնադիր, Երևանի բժշկական ինստիտուտի առաջին ռեկտոր:

Գրիգոր Արեշյանի անվան (1881-1957)
Մանկաբարձ գինեկոլոգ, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտ. վաստակավոր գործիչ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի հիմնադիր: Նրա ղեկավարմամբ 1932թ. Երևանում հիմնադրվել է մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը:

Վահան Արծրունու անվան (1881-1957)
Անատոմիստ, հիգիենիստ, օտոլարինգոլոգ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտ. վաստակավոր գործիչ, ԵՊԲՀ-ի հիմնադիրներից:

Լևոն Հովհաննիսյանի անվան (1885-1970)
Թերապևտ, սրտաբան, բժշկության պատմության մասնագետ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ ԳԱԱ և ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիաների ակադեմիկոս:

Ռուբեն Յոլյանի անվան (1894-1950)
Բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտ. վաստակավոր գործիչ, ՍՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, համալսարանի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ: Հայաստանում արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիրը:

Բարդուղեմիոս Ֆանարջյանի անվան 
Բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ-ի գիտ. վաստակավոր գործիչ, ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, Հայաստանում ռենտգենոլոգիայի և ռադիոլոգիայի հիմնադիրը:

 

Ալբերտ Մայրապետյանի անվան (1931-2015)

Համաճարակաբան, հիգիենիստ, առողջապահության գործի հմուտ կազմակերպիչ, պրոֆեսոր, ՀԲԳԱ, ՌԲԳԱ, Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, հանրապետության սանիտարահամաճարակային ծառայության ղեկավար-բժիշկ, նախկին փոխնախարար: Նա կազմակերպչական, մասնագիտական հմտությամբ աչքի է ընկել 1988թ.-ին Հայաստանի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման, աղետի գոտում և ամբողջ հանրապետությունում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ու ղեկավարման գործում, որի շնորհիվ առաջին անգամ երկրաշարժերի պատմության մեջ արձանագրվել է աննախադեպ հաջողություն, չեն դիտվել համաճարակային բռնկումներ և զանգվածային թունավորումներ:

 

Հիմնադրամի կրթաթոշակներ.
 
 
  • Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
  • Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի
  • Ագեան ընտանեկան հիմնադրամի
  • «Հայ համայնքը հայ ուսանողությանը» հիմնադրամի։

 


Բացի վերոհիշյալ կրթաթոշակներից, ուսանողներին տրվում են նաև խրախուսական այլ կրթաթոշակներ:
Ուսանողները մրցույթի կարող են մասնակցել միայն իրենց կուրսի երաշխավորության դեպքում:

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...