• Հայ
  • Рус
  • Eng

Կրթության որակի ապահովման համակարգն ուղղված է գնահատելու, պահպանելու և բարձրացնելու ուսման գործընթացի արդյունավետությունը և որակը:

ԵՊԲՀ կրթության որակի գնահատման համակարգը հիմնադրվել է 2010 թ.-ին, որի հիմնական կրողը ԵՊԲՀ ուսման որակի գնահատման և ապահովման կենտրոնն է: Կենտրոնի կողմից կատարվող աշխատանքները ներառում են որակի ապահովման գործիքների և գործիքակազմերի մշակում, պարբերական աշխատանք ներքին և արտաքին շահակիցների հետ, հարցումների իրականացում, կրթական ծրագրերի պարբերական վերանայում, համալսարանի կառուցվածքային և ծրագրային հավատարմագրման նպատակով իրականացվող ինքնագնահատման աշխատանքներին օժանդակում և այլն:

ԵՊԲՀ կրթության որակի ապահովման հիմնական գործիքներն են՝ հարցաթերթերային հարցումները (այդ թվում նաև առցանց կատարվող հարցումներ. օր.՝ «Դասախոսն ուսանողի աչքերով» ամեն կիսամյակ անցկացվող հարցումը, որի շրջանակներում ուսանողներն իրենց կարծիքն են արտահայտում ամբիոններում ուսումնական գործընթացի կազմակերպման, իրենց դասավանդած դասախոսների և այլնի մասին), գործունեության առանցքային ցուցանիշները (ԳԱՑ), ֆոկուս խմբային աշխատանքները, անհատական հանդիպումները և այլն:

ԵՊԲՀ-ի ուսման որակի գնահատման և ապահովման կենտրոնը.

  • Գործում է գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովին կից ու իր աշխատակազմով ընդգրկված է այդ հանձնաժողովում:
  • Հաշվետու է գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովին:
  • Մշակում է ուսման որակի ապահովման գործիքակազմ, ընթացակարգեր և գործընթացներ:
  • Ապահովում է վերը նշված ընթացակարգերի ներդրումը ուսումնական համակարգում:
  • Պատասխանատու է որակի գնահատման և ապահովման գործընթացների, գիտական խորհրդում ընդունված որոշումները կատարելու համար:
  • Վերահսկում է ֆակուլտետային հանձնաժողովների կողմից համապատասխան գործառույթների իրականացումը:
  • Ապահովում է ֆակուլտետային հանձնաժողովների ու գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովի միջև կապը:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր