• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2016/2017 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝

  • Բուժական գործ,
  • Հանրային առողջություն և առողջապահություն,
  • Ֆարմացիա,
  • Բուժական գործ զինված ուժերում

«Բուժական գործ», «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտություններով մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսման տևողությունը 2 տարի է, «Հանրային առողջություն և առողջապահություն» մասնագիտությամբ 1,5 տարի, «Ֆարմացիա» մասնագիտությամբ՝ 1 տարի:

Մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող փաստաթղթերն են՝

  • դիմում ռեկտորի անունով (ձեռագիր).
  • դիպլոմի և դիպլոմի հավելվածի պատճենները.
  • անձնագրի պատճենը.
  • հրատարակված աշխատությունների ցանկը՝ համապատասխան պատճեններով (առկայության դեպքում).
  • «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությությամբ դիմորդները ներկայացնում են ՀՀ պաշտպանության նախարարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանք՝ մագիստրատուրա ընդունվելու պիտանելիության մասին.
  • 4 լուսանկար՝ 3-4 չափի.
  • նախորդ տարիների շրջանավարտների դեպքում համառոտ ինքնակենսագրություն (ժամանակագրական շարադրությամբ):

2015-2016 ուստարվա ԵՊԲՀ-ի բակալավրիատի շրջանավարտների համար

Դիմումներն ընդունվում են 2016թ. հուլիսի 11-ից մինչև հուլիսի 22-ը՝ համապատասխան դեկանատներում:


Այլ բուհերի շրջանավարտների համար

Դիմումներն ընդունվում են 2016թ. հունիսի 27-ից մինչև հուլիսի 4-ը՝ ուսումնամեթոդական վարչությունում:

- «Բուժական գործ» և «Ֆարմացիա» մասնագիտություններով փորձնական համակարգչային քննության օրը՝ 08.07.16թ. ժամը՝ 1000: Ընդունելության միջառարկայական համակարգչային քննության օրը՝ 14.07.2016թ., ժամը՝ 1000 :

- «Հանրային առողջություն և առողջապահություն» մասնագիտությամբ հարցազրույցի օրերն են՝ 18.07-19.07.16, ժամը՝ 1100:


Երևանի ՄՀերացու անվան պետական բժշկական համալսարանի 2016/2017 ուստարվա՝ պետության կողմիցուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճարուսուցմամբ մագիստրոսիկրթական ծրագրով տեղերը

Ծած-
կագիր

Մասնագիտությանանվանումը

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձիլրիվ փոխհատուցմամբ (անվճար)հատկացված տեղերը

ընդամենը

առանց տարկետման

իրավունքի

տարկետման

իրավունքով

     

ընդամենը

այդ թվում բանակից զորացրված

 

091101.00.7

Բուժական գործ

38

20

3

18

091801.00.7

Հանրային առողջություն և առողջապահություն

10

5

-

5

091601.00.7

Ֆարմացիա

9

5

1

4

091202.00.7

Բուժական գործ զինված ուժերում

10

0

-

10

 

Մագիստրատուրայի ուսուցման վճարովի համակարգում սովորող մագիստրոսների ուսման վարձաչափերը ՝

  • բուժական գործ - 900000 (ինը հարյուր հազար) դրամ,
  • հանրային առողջություն և առողջապահություն - 500000 (հինգ հարյուր հազար) դրամ,
  • ֆարմացիա - 650000 (վեց հարյուր հիսուն հազար) դրամ

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ուսումնամեթոդական վարչություն


Բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման քննական հարցաշարեր
2015-2016 ուսումնական տարի

 

 

Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Դեղագիտական ֆակուլտետ
Ռազմաբժշկական ֆակուլտետ

 


Մագիստրատուրայի ամփոփիչ ատեստավորման քննական հարցաշարեր
2015-2016 ուսումնական տարի

 

Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Ստոմատոլոգիական ֆակուլտետ
Հանրային առողջության ֆակուլտետ

 

Դեղագիտական ֆակուլտետ

 

Ռազմաբժշկական ֆակուլտետ

Մագիստրատուրայի ամփոփիչ ատեստավորման քննական հարցաշարեր
2016-2017 ուսումնական տարի

 

Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Ստոմատոլոգիական ֆակուլտետ

 

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...