• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ-ում հրատարակվում են ինչպես գիտական հանդեսներ, այնպես էլ պաշտոնական և ուսանողական ամսագրեր:

ԵՊԲՀ գիտական հանդեսներն են «Նոր հայկական բժշկական հանդես» ամսագիրը և «Բժշկութ­յուն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդեսը, որոնցում հրատարակվում են ինչպես մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակությամբ, այն­պես էլ ՀՀ և արտերկրի տարբեր համալսարանների ու գիտական կենտրոնների հետազոտող­նե­րի գիտաբժշկական և գիտակրթական հետազոտությունների արդյունքներն արտացոլող գիտական հոդվածներ:

ԵՊԲՀ-ում տպագրվող գիտական ամսագրերն ընդգրկված են ՀՀ ԲՈՀ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում: Իսկ «Նոր հայկական բժշկական հանդես» ամսագիրն ընդգրկված է նաև «Thomson Reuters Scopus Viniti» գիտական արդյունքների և հրատարակումների վերլուծական բաժնում:

«Ապագա բժիշկ» ամսագիրը լույս է տեսնում 1958-ից: Ամսագրի գլխավոր նպատակը համալսարանական իրադարձությունների լուսաբանումն է: Քանի որ համալսարանում ուսանում են մեծաթիվ օտարերկրացի ուսանողներ, թերթում զետեղվում են նաև անգլերենով և ռուսերենով նյութեր, որի շնորհիվ «Ապագա բժիշկը» տարածվում է նաև հանրապետության սահմաններից դուրս։ Խմբագրությունը տպագրում է նաև դասախոսների, աշխատակիցների, ուսանողների վերաբերյալ նյութեր, հոդվածներ և նրանց գրական ստեղծագործությունները։

 

«Մեդիկուս» ամսագիրը լույս է տեսնում 1999-ից: Դրա նպատակն է տեղեկացնել ԵՊԲՀ ուսանողա­կան խորհրդարանի ծրագրերի, նորությունների, միջոցառումների մասին, լուսաբանել ուսանողներին հուզող հարցերը և իրավասու մարմինների պատասխանները: Ամսագրում տպագրվում են ինչպես տեղեկատվական, այնպես էլ ստեղծագործական-ժամանցային հոդվածներ, ուսումնական գործընթացի և ուսանողական կյանքի հիմնախնդիրներին վերաբերող տարբեր տեսակետներ:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր