• Հայ
  • Рус
  • Eng

Սույն էջը նախատեսված է համախմբելու Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներին, որի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել ԵՊԲՀ շրջանավարտների միություն։ ԵՊԲՀ-ն մշտապես հպարտանում է իր ուսանողներով և շրջանավարտներով՝ ըստ արժանվույնս գնահատելով նրանց կողմից ցուցաբերվող օգնությունն ու օժանդակությունը։ Այսօր, երբ բժշկական համալսարանի շրջանավարտները սփռված են աշխարհով մեկ, նրանց միավորումն ու մասնակցությունը համալսարանական կյանքում տեղի ունեցող բազմաբնույթ միջոցառումներին էապես կարևորվում է։ Այս միության շնորհիվ համալսարանի շրջանավարտները և անձնակազմը հնարավորություն կստանան համագործակցել և երկուստեք տեղեկացված լինել համալսարանում մեկնարկող բազմաթիվ իրադարձությունների մասին։ Նշյալ համագործակցության արդյունքում համատեղ ջանքերով կկազմակերպվեն գիտաժողովներ, սեմինարներ, դասընթացներ, ցուցահանդեսներ և շարունակական բժշկական կրթության ոլորտին առնչվող միջոցառումներ։ Մեր նպատակն է խթանել ԵՊԲՀ շրջանավարտների մասնագիտական կատարելագործումը՝ միաժամանակ նպաստելով բժշկագիտության զարգացմանը Հայաստանում։

Մեր ձեռնարկումները.

  • ԵՊԲՀ շրջանավարտների համագործակցության խթանում,
  • Մասնագիտական կատարելագործմանը նպաստող վերապատրաստման դասընթացներ, գործնական պարապմունքներ և սեմինարներ,
  • Շրջանավարտներին հետաքրքրող կարևորագույն թեմաների բաց քննարկումներ,
  • Բարեգործական ակցիաներ, բազմաբնույթ նախագծերի իրականացման համար կազմակերպվող դրամահավաքներ,
  • Մշակութային և սպորտային միջոցառումներ,
  • Շրջանավարտների գործունեությանը նպաստող համագործակցություն մասնավոր և պետական կառույցների հետ,
  • Խթանել ԵՊԲՀ առաջընթացը յուրօրինակ մտահղացումների և ծրագրերի միջոցով,
  • Ներակայացնել և պաշտպանել շրջանավարտների շահերը։

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...