• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի պետական բժշկական համալսարանը մեծապես կարևորում է կրթական ցանցի ընդլայնման հեռանկարը՝ ձևավորելով միջմշակութային հաղորդակցության շրջանակներ: Հիմնադրումից ի վեր համալսարանը Հայաստանի միակ պետական բժշկական բուհն է:

Բուհի միջազգային կապերի համառոտ նկարագիրն այսպիսին է.

  • Ներկայումս համալսարանում ուսանում են արտերկրից ժամանած ավելի քան 1000 ուսանող, օրդինատոր և ասպիրանտ:
  • Համալսարանը համագործակցում է արտերկրյա գործընկերների և բուհի աշխարհասփյուռ շրջանավարտների հետ՝ իրականացնելով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ` առավել արդիական և բովանդակալից դարձնելով ուսումնական նյութերը, իրազեկելով միջազգային կարևորություն ունեցող բժշկական և առողջապահական խնդիրների մասին վեհաժողովների, սեմինարների և վարպետաց դասերի միջոցով:
  • Բուհական և հետդիպլոմային ուսումնական ծրագրերի շնորհիվ մենք կրթում և պատրաստում ենք որակյալ բժիշկներ, առողջապահության մասնագետներ ԱՊՀ, միջինասիական, եվրոպական և բազում այլ երկրների համար:
  • Այսօր մեր շրջանավարտները հաջողությամբ մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի լավագույն կլինիկաներում և հիվանդանոցներում՝ միաժամանակ հանդես գալով որպես առաջատար տեսաբաններ տարբեր կրթօջախներում և համալսարաններում:

ԵՊԲՀ-ն աշխարհում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԵՊԲՀ-ն ճանաչում է որպես ՀՀ միակ պետական բժշկական բուհը, որը ներառված է «Բժշկական բուհերի համաշխարհային հաշվեցուցակում» (World Directory of Medical Schools): ԵՊԲՀ-ն ճանաչված է տարբեր երկրների բժշկական խորդուրդների կողմից:

ԵՊԲՀ-ն համագործակցության սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների բժշկա­կան համալսարանների, առողջապահական և միջազգային կազմակերպու­թյուն­ների հետ՝ բարձրագույն բժշկական կրթության և առողջապահության բնագավառներում: Սկսած 2000թ.-ից ԵՊԲՀ-ն անդամակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների։

Դրանցից են`

  • ՍԳրուպ եվրոպական համալսարանների ցանց,
  • Համալսարանների միջազգային ասոցիացիան,
  • Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիան` որպես Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիայի անդամ,
  • Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցացիան,
  • Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան,
  • Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիան,
  • Եվրոպայի բժիշկ ուսանողների ասոցիացիան,
  • Համաշխարհային համալսարանների հեռահար ուսուցման ասոցիացիան,
  • Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան։

ԵՊԲՀ-ն ընդգրկված է նաև միջազգային գիտակրթական տարբեր, այդ թվում՝ Tacis Tempus և Համաշխարհային Բանկի ծրագրերում:


Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցության արդյունքում ուսանողների և աշխատակիցների համար հաստատվել են փոխանակային բազմաթիվ ծրագրեր: Մեծաթիվ ուսա­նողներ կարճաժամկետ պրակտիկա են անցնում արտասահմանյան հիվանդանոցներում, ինչը, ներկայիս համընդհանրացման դարաշրջանում, անկասկած, նպաստում է առաջատար մասնագետներ կրթելուն:

ԵՊԲՀ ղեկավարությունը, խիստ կարևորելով միջազգային համագոր­ծակ­ցու­թյան անհրաժեշտությունը և ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը, կնքել և վերակնքել է համագործակցության տարբեր համաձայնագրեր ԱՊՀ-ի, Եվրոպայի, Միջին Ասիայի և ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարանների հետ:

Դրանք են`

  • Պոտսդամի Էռնստ ֆոն Բերգման կլինիկա, Գերմանիա
  • Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
  • Հռոմի Սուրբ Սիրտ բժշկական համալսարան
  • Թեսալոնիկեի Արիստոտելի համալսարան, Հունաստան
  • Մյունսթերի համալսարան, Գերմանիա
  • Յոնշոփինգի համայնական խորհուրդ, Շվեդիա
  • Դեյվիդ Գեֆենի անվան բժշկության դպրոց Կոլումբիայի համալսարանում, Լոս Անջելես, ԱՄՆ,
  • Դյուսելդորֆի համալսարանական կլինիկա, Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարան,
  • Ռենե Դեկարտի անվան համալսարան, Փարիզ 5, Ֆրանսիա,
  • Բրյուսելի բաց համալսարան, Բելգիա,
  • Բեռլինի Շարիտե բժշկական համալսարան, Գերմանիա,
  • Բոսթոնի բժշկության դպրոց, ԱՄՆ,
  • Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան,
  • Կոլումբիայի համալսարան, Բժիշկների և վիրաբույժների դպրոց, ԱՄՆ,
  • Ջորջիայի նյարդավիրաբուժական քոլեջ, Մերսեր համալսարանի բժշկության դպրոց, ԱՄՆ,
  • Բաց բժշկական ինստիտուտ (ամերիկյան-ավստրիական ծրագիր),
  • Համատեղ ծրագրերի իրականացում Լյուբեկի համալսարանի /Բորստելի գիտահետազոտական կենտրոնի (Գերմանիա), Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հետ,
  • Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիա, Ռուսաստան։

Մեր համալսարանը նպատակ ունի ոչ միայն շարունակել և ամրապնդել առկա համագործակ­ցու­թյուն­ները, այլև ընդլայնել գործընկերության շրջանակները:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին կամ կարդալ համալսարանի պաշտոնական վեբ-կայքի «Փոխանակային ծրագրեր» բաժինը:



Նախապատրաստական ուսուցում

Յուրաքանչյուր տարի նախապատրաստական ուսուցման ծրագրում ներգրավված ուսանողները հնարավորություն ունեն ստանալու անհրաժեշտ մասնագիտական և լեզվական գիտելիքներ: Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի հիման վրա: Ծրագիրը ներառում է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ինչպես նաև ուսուցման լեզվի (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) դասավանդում: Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեից՝

http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=89&Itemid=154&lang=am :


Բուհական կրթություն

Երևանի պետական բժշկական համալսարանի օտարերկրացի դիմորդները պետք է ունենան միջնակարգ կրթության վկայական: Փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն կամ հյուպատոսություն: Դիմորդն ընդունվում է առաջին կուրս` ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից քննական շեմը հաղթահարելուց հետո: Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեից՝

http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=88&Itemid=153&lang=am


ԲՈւՀ-ից ԲՈւՀ տեղափոխման կարգ

Այլ ԲՈՒՀ-ից ԵՊԲՀ տեղափոխվելու համար այլ երկրի քաղաքացի ուսանողը ուսումնական տարվա մեկնարկից երկու շաբաթ առաջ ներկայացնում է ստուգարքային գրքույկի պատճենը կամ ակադեմիական տեղեկանք: Ուսումնական ծրագրերում տարբերությունների առկայության դեպքում ուսանողն այդ առարկաներից լրացուցիչ քննություն է հանձնում: Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեից՝

http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=125&Itemid=159&lang=am

Միջազգային ➤

Ալեն Հովնանյանը՝ Բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր

23.02.2018

2017 թվականի նոյեմբերի 15-ից Փարիզի համալսարանի պրոֆեսոր և Necker մանկական հիվանդանոցի բաժնի ղեկավար, անվանի պրոֆեսոր Ալեն Հովնանյանը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական ...

ԵՊԲՀ-ն հյուրընկալեց Գերմանիայից ժամանած լրագրողների ու հասարակական գործիչների պատվիրակությանը

22.02.2018

Գերմանիայի քաղաքացիական կրթության դաշնային գործակալության նախաձեռնությամբ մեկ շաբաթյա այցով Հայաստանում է գերմանացի լրագրողների ու հասարակական գործիչներից կազմված պատվիրակությունը: ...

Մեկնարկեցին Հնդկաստանի արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության նախապատրաստական FMGE դասընթացները

15.02.2018

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նորաբաց Կարիերայի կենտրոնի  նախաձեռնությամբ մեկնարկում են համալսարանի հնդիկ ուսանողների համար նախատեսված Հնդկաստանի Հանրապետության ...

Հնդիկ ուսանողների երկրորդ մայրենին հայերենն է

23.02.2018
Հնդիկ բժշկի ականջին հնդեվրոպական հայերենը խորթ չէ, հեշտ է սովորում, անգամ որոշ նմանություններ է տեսնում: