• Հայ
  • Рус
  • Eng

ՄԻՆԵՐՎԱ ծրագիրը մեկնարկեց Մոլդովայում

Ս.թ. մարտի 5-6 Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ Տնտեսագիտության ակադեմիայում մեկնարկեց ՄԻՆԵՐՎԱ ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրամիության Էրազմուս+ ծրագրով և նպատակ ունի հզորացնելու Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարումն ու գիտությունը դարձնելու առավել հասանելի ու մատչելի շահառուների լայն շրջանակի համար:  ԵՊԲՀ-ն Հայաստանի, Մոլդովայի, Սլովենիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլ երկրների 17 կրթական հաստատությունների հետ համատեղ կոնսորցիումի անդամ է: 2-օրյա մեկնարկային գիտաժողովի ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց երկրների և համապատասխան հաստատությունների հանրամատչելի գիտության փորձը:

ԵՊԲՀ աշխատանքային խմբում ընդգրկված էին ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, ծրագրի ԵՊԲՀ համակարգող Մարինե Բալասանյանը, գիտության վարչության գիտակազմակերպչական բաժնի պետ Մարիամ Գրիգորյանը և գիտական տեղեկատվություն և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մարտիրոսյանը: Մեկնարկային գիտաժողովում Լ. Մարտիրոսյանը ներկայացրեց «Հանրամատչելի գիտությունը ԵՊԲՀ-ում» թեմայով զեկույց:

Միաժամանակ ընթացող Կոնսորցիումի հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի կառավարման խնդիրներն ու համագործակցող կողմերի պարտականություններն ըստ ծրագրի աշխատանքային փաթեթների: Ծրագրի մասին այլ մանրամասներ կներկայացվեն շուտով:

 

ԵՊԲՀ-ում կայացավ Drug Development: from Design to Customer խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողով

04.10.2019
ԵՊԲՀ –ում կայացած «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովին իրենց ...