• Հայ
  • Рус
  • Eng

Ուսուցումը


Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնում կարող են սովորել սփյուռքահայ և օտարազգի քաղաքացիներ: Մեկամյա առկա ուսուցմամբ նախապատրաստական դասընթացն ընդգրկում է ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինչպես նաև հայոց լեզու և անգլերեն լեզու առարկաները: Ուսուցումը կատարվում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Անգլերենով ուսուցման համար նախատեսված է անգլերենի իմացության մակարդակի նախնական ստուգում և ըստ այդմ որոշվում է ուսանողների խումբը (անգլերենի ուժեղացված ուսուցմամբ կամ՝ ոչ):
Նախապատրաստական ուսուցումն ավարտվում է ավարտական քննություններով, որոնք ակադեմիական տարվա առաջին կուրսի համար ընդունելության քննություններ են հանդիսանում: Նախապատրաստական դասընթացի ավարտական քննություններից դրական գնահատական ստացած ուսանողներին տրվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ (վկայական):

Փաստաթղթերը
Ընդունելության համար մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը դիմորդները կարող են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում՝ ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարարին
2. Դիմում-հայտ
3. Անձը հաստատող փաստաթղթի նոտարով հաստատված պատճեն (ներառյալ այն բոլոր էջերը, որոնց վրա կա կնիք կամ նշումներ)
4. Միջնակարգ կրթության վկայական և նոտարով հաստատված պատճեն
5. Առողջության վկայական, որը կարող է տրվել հայկական ցանկացած բժշկական կազմակերպության կողմից
6. 6 լուսանկար (3x4 սմ չափսի)
7. Ինքնակենսագրություն

Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնի աշխատակազմը

Բաժնի պետ՝ Զարուհի Գևորգի Կալիկյան, բ.գ.թ., ավագ դասախոս
Ավագ մասնագետ՝ Քրիստինե Աշոտի Կարապետյան
Ավագ մասնագետ՝ Էլեոնորա Վլադիմիրի Հավհաննիսյան

Հասցե՝ Կորյունի 2, 0025, Երևան, Հայաստան
Երևանի պետական բժշկական համալսարանի օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին,
Հեռ.՝ (+37411) 621 060
Ֆաքս՝ (+37410) 529 605
Էլ. փոստ՝ premedical@yandex.am

Բուժում դասական երաժշտությամբ. բարեգործական համերգ հիվանդանոցում

11.12.2018
Միրզոյան կվարտետի հերթական բարեգործական համերգի ունկնդիրներն այս անգամ հիվանդության դեմ պայքարող երեխաներն էին: ...