• Հայ
  • Рус
  • Eng

Օտարերկրացիների ուսուցումը կազմակերպվում է հայերենով, ռուսերենով և անգլերենով հետևյալ մասնագիտություններով` 

  • բուժական գործ,
  • ստոմատոլոգիա,
  • ֆարմացիա:

 

 

 

 Նշված մասնագիտությունների կրթական ծրագրերի հակիրճ նկարագրերը ներկայացված են համապատասխան բաժիններում:

«Բուժական գործ» մասնագիտությամբ կրթական ծրագրով ուսման տևողությունը 6 տարի է, շրջանավարտները ստանում են բժշկի որակավորում, «Ստոմատոլոգիա»  մասնագիտությամբ՝ 5 տարի, շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում, «Ֆարմացիա» մասնագիտությամբ՝ 5 տարի, շնորհվում է դեղագետի որակավորում:

Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ կլինիկական առարկաներ: Հատուկ ուշադրություն է դարձվում համալ­սա­րանի սիմուլյացիոն և ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոններում, համալսարանական, քաղաքային և հանրապե­տական կլինիկաներում ուսանողների գործնական հմտությունների ձեռքբերմանը: Դասերի ընթացքում լայնորեն օգտագործվում են ուսուցման տեխնիկական ժամանակակից միջոցներ:

Օտարերկրյա ուսանողներն ակտիվորեն մասնակցում են համալսարանի գիտական, կրթական, մշակութային և մյուս միջոցառումներին: Օտարերկրացիների ուսուցման դեկանատն աջակցում է ուսանող­ների ազգային և կրոնական տոներին նվիրված հանդիսությունների կազմակերպմանը:

Դեկանատը ծավալում է ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և այլ գործունեություն, համակարգում է ամբիոնների և ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքները:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր