• Հայ
  • Рус
  • Eng

Գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը բացվել է 2014-ի դեկտեմբերին:

Սիմուլյացիոն կենտրոնը ԵՊԲՀ-ի կրթական համակարգում նոր՝ սիմուլյացիոն ուսուցման մեթոդի հիմնական միջոցն է: Այդ նորարարական կրթական մեթոդի ներդրումը բժշկա­կան բուհական, հետբուհական և շարունակական կրթության մակարդակներում հնարավորություն է տալիս՝

  • բարելավելու ուսանողների գործնական հմտությունների զարգացումը,
  • վերլուծելու կատարված սխալները,
  • մասնագիտական գործունեության ընթացքում պակասեցնելու բժշկական սխալների քանակը:

Համալսարանական սիմուլյացիոն ուսումնական կենտրոնն ունի նորարարական տեխնո­լոգիաներով հագեցած լաբորատորիաներ և լսարաններ: ԵՊԲՀ ուսանողները նորագույն սար­­­քավորումների, սիմուլյատորների և վարժասարքերի միջոցով հնարավորություն ունեն ձեռք բերելու անհրաժեշտ գործնական հմտություններ ու մասնագիտական կարողություն­­­ներ: Կենտրոնում ուսանողները բացի ընդհանուր կլինիկական հմտություններից, գործնա­կան բժշկական կարողություններ են ձեռք բերում «Վերակենդանացում և ինտենսիվ թերա­պիա», «Մանկաբարձություն, գինեկոլոգիա», «Մանկաբուժություն» և «Վիրաբուժություն» առար­կաներից: Կենտրոնն ապահովված է ուսումնառվող բոլոր լեզուներով մասնագիտական անհրաժեշտ գրականությամբ:

Սիմուլյացիոն կենտրոն հաճախում են ոչ միայն ուսանողներ, այլ նաև կլինիկական օրդինատորներ, բժիշկներ, բուժքույրեր, նրանց համար կենտրոնում կազմակերպվում են ‹‹Առաջին բուժօգնություն›› և մասնագիտական տարաբնույթ թրեյնինգներ:

Սիմուլյացիոն կենտրոնը միշտ պատրաստ է կազմակերպել անհրաժեշտ դասընթացներ բոլոր ցանկացողների համար:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր