• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով, այն պաշտոնապես բացվել է 2018թ-ի մայիսին: Ուսումնական գործընթացում լիարժեք ներդրումը և ինտեգրումը նախատեսված է 2018-2019 ուստարվանից:

Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկ-ստոմատոլոգիների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի հարմարավետ սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, ֆանտոմներով, վարժասարքերով և հատուկ ծրագրային ապահովում պարունակող համակարգչային ռոբոտ-սիմուլյատորներով: Կենտրոնը հագեցված է անհրաժեշտ տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև արդի մասնագիտական ուսումնական գրականությամբ՝ բոլոր մասնագիտական առարկաների մասով:

Կենտրոնը թույլ կտա ապագա ստոմատոլոգներին զարգացնել գործնական հմտությունները նախակլինիկական փուլում՝ ապահովելով ակնկալվող կրթական վերջնարդյունքների լիարջեք ձեռքբերում: Նորարարական սիմուլյացիոն կրթական տեխնոլոգիաների ներդնումը ստոմատոլոգիական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսումնառողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:

Առաջատար փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու նպատակով կենտրոնում նախատեսվում է իրականացնել ապագա և գործող բժիշկների վերապատրաստման դասընթացներ միջազգային ճանաչում ունեցող փորձագետների կողմից, կազմակերպել մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր